Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՌԴ-ն շարունակում է աշխատել Երեւանի եւ Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Զախարովա

Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները, որին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ն:

Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խմբի ձևավորման մասին լուրերին, Զախարովան նշել է, որ ՌԴ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի ստացել հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից։

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Մեր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ ոչինչ չկա: Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է բերում ու համապատասխան գնահատական ստանում կողմերից: Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են միջնորդներ, այդպիսին չլինելով, պարզապես ոչինչ առաջարկելու ունակ չեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայի հայտարարությանը, որում նա հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ մոտ օրերս բացվելու մասին՝ ակնարկելով Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին:

«Ես տեղեկություններ չունեմ Թուրքիայի առեւտրի նախարարության եւ ռուս գործընկերների շփումների մասին: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Բաքվի եւ Երեւանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով, և աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։ Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,- ասել է Զախարովան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում