Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ազգային երաժշտական հեռուստաալիք, տեղական MTV, սակայն հեռուստաալիքը հեռարձակելու է բացառապես ազգային երաժշտություն:
Ինչպես հաղորդում է mignews.com կայքը, երաժշտական հեռուստաալիքը գործելու է երկրի մշակույթի նախարարության հովանու ներքո:
Իրանում նման ալիքի ստեղծումը նպատակ ունի երիտասարդներին զերծ պահել արբանյակային արգելված հեռուստալիքների դիտումից:
Իրանում արևմտյան որոշ աստղերի երգերն արգելված են, սակայն նրանց սկավառակները կարելի է հեշտությամբ ձեռք բերել երկրի շուկաներում և հասկանալի չէ, թե ինչն է արգելված, իսկ ինչը ոչ` նշում է mignews.com-ը:
Նոր հեռուստաալիքը եթեր դուրս կգա մոտական երեք ամիսների ընթացքում:










































