Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով:
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը: