Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի վերականգնման համար կպահանջվի մինչեւ 800 մլրդ դոլար: Զելենսկին այդ մասին հայտարարել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժմանն» ուղղված իր ուղերձում։ «600-800 մլրդ դոլարն այն թիվն է, որն ասում էին Լուգանոյում։ Ամեն ինչ նորից վերականգնելու համար մոտավորապես նման ծավալներ են պետք»,-նշել է Զելենսկին։
Նա առաջարկել է նաև կենտրոնանալ կրթական, նավահանգստային, տրանսպորտային և բնակելի ենթակառուցվածքների վերականգնման վրա: