Մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Էռնեստո Չէ-Գևարայի ավագ որդին՝ Կամիլո Գևարան։ Այս մասին երեքշաբթի հայտնել Է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Խոր ցավով հրաժեշտ ենք տալիս Չէի որդի Կամիլոյին, որը նրա գաղափարներն առաջ էր տանում՝ որպես Չէի կենտրոնի ղեկավար, և պահպանում էր իր հոր անհավանական ժառանգության մի մասը»,- գրել է Կուբայի նախագահը Twitter-ի միկրոբլոգում:
«Prensa Latina» լրատվական գործակալության տվյալներով՝ 60-ամյա Կամիլո Գևարեն մահացել է Վենեսուելայում։
Էռնեստո Չէ Գևարան լատինամերիկյան հեղափոխական է, կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկը (1956-1959):