Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Զգալիորեն նվազել են ավազակությունն ու բնակարանային գողությունները. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապետությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ:

Ըստ այդմ՝ 2022 թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակով հանցավորության դինամիկայի բարելավում:

Մասնավորապես. նշված ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 29 դեպք՝ 2021 թ. առաջին 7 ամիսներին կատարված 33 դեպքի դիմաց, և սպանության փորձի 24 դեպք՝ 29-ի դիմաց: Այսինքն՝ սպանության դեպքերը նվազել են 4-ով կամ 12 %-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 5-ով կամ 17 %-ով: Քրեական վարույթների նյութերի ընթացիկ ուսումնասիրությունը վկայում է, որ սպանության և սպանության փորձերի դեպքերը հիմնականում կատարվել են կենցաղային և միջանձնային հարաբերությունների հողի վրա:

Բացի այդ, չնայած ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) հանցավոր խախտումների շուրջ 11 %-ով ավելացմանը, զգալիորեն՝ ավելի քան 23 %-ով նվազել են համեմատելի ժամանակահատվածում կատարված մահվան եքով ՃԵԿ խախտումները: Եթե 2021 թ. 7 ամիսներին արձանագրվել էր նման 138 դեպք, ապա 2022 թ. նույն ընթացքում՝ 106 դեպք:

Զգալիորեն նվազել են նաև հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցագործությունների դեպքերը, ինչպիսիք են ավազակությունն ու բնակարանային գողությունները: 2022 թ. մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակության 18 դեպք, ինչը 7-ով կամ 28 %-ով նվազ է 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բնակարանային գողությունների դեպքերը 2022 թ. առաջին կիսամյակում կազմել են 596, այն դեպքում, երբ 2021 թ. նույն ընթացքում արձանագրվել էր նման 664 դեպք: Այսինքն՝ բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 10 %-ով:

Նշված դրական միտումները պայմանավորված են վերջին տարիներին վերոնշյալ հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայման, ինչպես նաև՝ առանձին դեպքերում պատժողական քաղաքականության խստացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական գործունեության և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված համալիր միջոցառումներով:

Միևնույն ժամանակ, սակայն, առանձին հանցատեսակներով նկատելի են հանցագործության դեպքերի աճի մտահոգիչ միտումներ:

Մասնավորապես՝ 53.5 %-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021 թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022 թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91 %-ով (263-503):

Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման և շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20 %-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:

Առավել խնդրահարույց է համակարգչային տեխնիկայի կիրառությամբ կատարվող հափշտակությունների դեպքերի եռակի աճը: Եթե 2021 թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է այս բնույթի 65 հանցագործության դեպք, ապա 2022 թ. նույն ժամանակահատվածում՝ 263 դեպք: Վերջինս առավելապես պայմանավորված է հանցագործների կողմից հանցավոր մտադրությունների իրականացման եղանակների և մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հիմնականում քաղաքացիների կողմից իրենց առցանց անհատական տվյալների, բանկային, քարտային հաշիվների, էլեկտրոնային դրամապանակների ծածկագրերի պաշտպանության հարցում դրսևորած անփութության, ցածր իրազեկվածության գործոններով:

Ընդ որում՝ նշված մի քանի ուղղություններով հանցագործությունների աճը, ըստ էության, եղել է կանխատեսելի, ինչով պայմանավորված է եղել ՀՀ դատախազության կողմից մինչ այժմ իրականացված լայն հանրային իրազեկման ապահովումը:

Այդ շրջանակում բազմիցս բարձրացվել է համացանցային եղանակով հանցավոր ոտնձգությունների նախականխման նպատակով համապատասխան գործիքների գործադրման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պարագայում՝ նաև հանրային մերժողականության միասնական մթնոլորտի ձևավորմանն ուղղված տեղեկատվական ակտիվ և համակողմանի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում