Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Կասեցվե՞լ է արդյոք Հատիսի վրա Քրիստոսի արձանի կառուցումը

Հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մեկնարկեց Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը։

Բարձրացված աղմուկից հետո ԿԳՄՍ, ապա նաև՝ Շրջակա միջավայրի նախարարությունները հայտարարություններ արեցին, որ Հատիսում պատմաճարտարապետական հուշարձաններ կան, և շինարարություն կարող է իրականացվել համապատասխան թույլտվության դեպքում միայն։

Սակայն համացանցում լուսանկարներ էին շրջանառվում, որ, չնայած պետական գերատեսչությունների արգելքին, Հատիսում շինաշխատանքները շարունակվում են։ Արդեն այսօր՝ օգոստոսի 29-ին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեսանյութ հրապարակեց՝ ներկայացնելով «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:

Radar Armenia-ն փորձեց պատասխանատու գերատեսչությունից ճշտել՝ արդյո՞ք կասեցվել է շինարարությունը, թե՞, այնուամենայնիվ, Հատիսում աշխատանքներ են ընթանում։

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը հավաստիացրեց, որ Հատիս լեռան գագաթին շինարարություն չի կատարվում. «Հատիս լեռան գագաթին շինաշխատանքները ներկա պահին կասեցված են»,- ասաց Մելիքբեկյանը՝ նշելով, որ այլ տեղեկություններ չունի։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնեցին, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կասեցումից հետո որևէ դիմում- փաստաթուղթ չի ստացել՝ Հատիս լեռան լանջերին շինարարություն իրականացնելու համար։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե կասեցումից հետո շարունակվում են շինաշխատանքները՝ ՇՄ նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանն արձագանքեց՝ հարցը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դաշտում է՝ շեշտելով, որ նախարարությունը քաղաքականություն մշակողն է։

«Փորձաքննական հիմնարկը տալիս է որևէ գործունեության եզրակացություն, բայց դրա հետագա ընթացքին վերահսկողական գործառույթ և լիազորություն չունի։ Կասեցումից հետո շինարարություն կատարվում է, թե ոչ, կամ ինչ խախտումներ են արձանագրել, դա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործառույթն է»,- ասաց Հակոբյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին, գործադիրի հերթական նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հատիսի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը դրական է՝ տեղեկացնելով, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, և կառավարական մարմինները պետք է որոշում կայացնեն, քանի որ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում