Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

«ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ԱԷԿ»-ը միջուկային թարմ վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

«ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա ամբողջովին լիովին բավարարել թարմ միջուկային վառելիքով ապահովելու՝ Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները։

Հայաստանում գործող 448.25 մգվտ․ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված, Մեքենաշինական գործարանի («МСЗ» ԲԸ Ռոսատոմ վառելիքային ընկերության ձեռնարկություն. Ք․ Էլեկտրոստալ) արտադրության, թրթռակայուն վառելիք։

Մեծամորի հայակական ԱԷԿ-ը ավանդաբար համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թվականաին կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ․ժամ էլեկտրաէներգիա, ապահովելով ազգային էներգոհամակարգի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկը արտադրել է 0.92 միլիարդ կվտ․ժամ։

«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,-նշեց «ТВЭЛ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։

2021 թվականի վերջին կայանում ավարտվեց գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագոչծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։

«Ներկայում քննարկվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը»,- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Տեղեկանք

«ТВЭЛ» Ռոսատոմի վառելիքային ընկերություն․ («Ռոսատոմ» պետկորպորացիայի վառելիքային դիվիզիոն) ներառում է միջուկային վառելիքի արտադրության, ուրանի փոխակերպման եւ հարստացման, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական ու կոնստրուկտորական կազմակերպություններ։ Լինելով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը, «ТВЭЛ»-ը վառելիքով է ապահովում ընդհանուր առմամբ 75 էներգետիկ ռեակտոր՝ 15 պետություններում, հետազոտական ռեակտորներ աշխարհի 9 երկրներում, ինչպես նաև ռուսական ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորները։

Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է «ТВЭЛ»-ի վառեիքով։ Ռոսատոմի վառելիքային դիվիզիոնը համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։

Վառելիքային դիվիզիոնում ակտիվորեն զարգանում են նոր բիզնեսները քիմիայի, մետալուրգիայի, էներգիայի կուտակման տեխնոլոգիաների, 3D տպագրության, թվային արտադրանքի, ինչպես նաև միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ուղղություններով։ «ТВЭЛ» վառելիքային ընկերության կոնտուրում ստեղծվել են Ռոսատոմի ճյուղային ինտեգրատորներ՝ ըստ ադդիտիվ տեխնոլոգիաների և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում