Ժամանակն է համայնքային ազգից պետական ազգ դառնանք, ամոթ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական քարտեզը գտնվում է Մոսկվայում․« Այդպես էլ չհասկացանք, որ մարդաքանակով իշխանություն չեն փոխում, կրիտիկական զանգված հավաքելու գաղափարը հիմարություն է:Եթե ամորֆ զանգվածի հույսով ենք ուզում իշխանություն փոխել, ուրեմն քաղաքականությունից հեռու ենք»: Հայրապետյանը կարծում է, որ Փաշինյանը Մոսկվայի բերած թեկնածուն է․ մավրը դեռ անելիք ունի, մավրի գնալու ժամանակը չէ․ «ՌԴ-ին հիմա պետք չէ ԼՂ խնդրի կարգավորում, լարված պահելու է: Հայաստանի կամենալուց ու չկամենալուց չէ կախված ԼՂ խնդրի կարգավորումը: Միշտ մեր հայացքը եղել է դեպի դուրս, Իսրայել Օրուց սկսած»: