Բորժոմիի կիրճում հրդեհի մարման աշխատանքներն անցել են եզրափակիչ փուլ, կրակն այլևս չի նշմարվում: Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։ Ներկայումս հրշեջները զբաղվում են վերջին օջախների շիջմամբ։ Ծանր տեխնիկայի օգնությամբ նրանք ճանապարհներ են անցկացնում դեպի առավել խնդրահարույց տարածքներ։
Հայտնի է, որ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում, որը Եվրոպայի խոշորագույն արգելոցն է, արդեն հրդեհ չի նշմարվում։