Ալժիրի հյուսիսում անցած ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ալ-Կաիդայի հյուսիսաֆրիկյան ճյուղը: Ալ-Կաիդայի ներկայացուցիչները շաբաթ օրը հրապարակված տեսագրության մեջ մեղադրել են Ալժիրի իշխանություններին Մուամար Քադաֆիի ռեժիմին աջակցելու մեջ:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Ալժիրի հյուսիսում գտնվող ռազմական բազաների վրա 2 մահապարտ ահաբեկիչների հարձակման արդյունքում զոհվել էր 36 մարդ:
Ալժիրում գործում է «Ալ-Քաիդայի» տարածքային` «Ալ-Քաիդան Մաղրիբի իսլամական երկրներում» կառույցը, որն ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանի հյուսիսում տեղի ունեցող ահաբեկչություններին: