Մի քանի նուրբ հարցեր կան․ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ կշարունակվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը: Իրանագետի խոսքով՝ Իրանը այս համաձայնագրով ուզում է հասնել առավելագույնի․ «Իրանը բանակցային գործընթացում ունի դաշնակից ի դեմս Եվրոպայի, բայց չի ցանկանում դառնալ ժամանակավոր գործիք: Իրանը չի զիջելու իր համար որոշակի կարմիր գծեր: Իրանական կողմը սովորություն ունի երկար բանակցելու, շրջապտույտը կարող է շարունակվել»: