Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վերջին երեք ամիսներին ունենք Թուրքիա արտահանման զգալի աճ, մինչդեռ նախկինում ոչինչ չէինք արտահանում  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը

 Պարոն Թավադյան, Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է, մասնավորապես հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 19,4 %-ով։ Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճն այս փուլում։

-Առաջին հերթին պայմանավորված է արտահանման ծավալների մեծացումով։ 2022թ. առաջին կիսամյակում համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ արտահանումը աճել է 36.3 տոկոս, կազմելով 1.9 մլրդ դրամ: Արտահանման աճը պետք է դիտարկել մի քանի ուղղություններով։ Առաջին ուղղությունը դեպի ԵԱՏՄ, մասնավորապես ՌԴ արտահանումն է, որը տարեսկզբից համեմատած նախորդ տարվա հետ աճել է 36 տոկոսով։ Եվ եթե համեմատենք տարեսկզբից մինչև այս ժամանակահատվածը, ապա հայկական դրամի և ռուսական ռուբլու հարաբերակցությունն այդ ընթացքում գրեթե չի փոխվել։ Այսինքն՝ արտահանողները այդ առումով վնաս չեն կրել, իրենց հիմնական խնդիրը Վերին Լարսի սահմանակետն է։

Երկրորդ՝ եթե դիտարկենք այլ արտահանման ուղղությունները, հաջորդը հանքաքարի և մետաղների արտահանումն է, որը գրեթե փոփոխություն չի կրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ։ Մետաղների և հանքաքարի գինը համաշխարհային շուկայում որոշվում է դոլարով, և դոլարը համեմատած հայկական դրամի և այլ արժույթների, արժեզրկվել է։ Խնդիրներ կան նաև թեթև արդյունաբերության հետ կապված․ այստեղ որոշակի անկումները պայմանավորված են նրանով, որ թեթև արդյունաբերության, այսինքն՝ տեքստիլի և տրիկոտաժի զգալի մասը արտահանվում է ԵՄ, իսկ եվրոն հայկական դրամի համեմատությամբ արժեզրկվել է։ Ընդհանուր առմամբ արտահանման մեջ էլ զգալի աճ կա այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Խնդիր կա նաև այն առումով, որ ներմուծումն ավելի շատ է աճել, քան արտահանումը, և առևտրային հաշվեկշիռը ներմուծում-արտահանում հարաբեկացությունն ավելի է մեծացել, մինչդեռ դրանք պետք է իրար հավասարկշռեին։

Բացի այդ, հետաքրքիր է նաև Թուրքիայից ապրանքների ներմուծման վիճակագրությունը։ Վերջին երկու տարիներին Թուրքիայից ապրանքների ներմուծումը բավականին կրճատվել է (մոտ 40 տոկոս վերջին երկու տարվա մեջ), սակայն հետաքրքիր է այն, որ վերջին երկու ամիսներին մենք ունենք Թուրքիա արտահանման զգալի աճ (20 մլն դոլարից ավել), մինչդեռ նախկինում Թուրքիա ոչինչ չէինք արտահանում։

Տնտեսական աճի հաջորդ գործոնը ոչ ուղղակիորեն պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, որի արդյունքում ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեցին, և Ռուսաստանի միջոցների մի զգալի հատվածը դուրս մղվեց Հայաստան, ինչպես նաև աշխատողների մի զգալի հատված եկավ և հաստատվեց Հայաստանում։ որոշ գնահատականներով, ավելի քան 100․000 մարդ ՌԴ-ից եկել և հաստատվել է Հայաստանում։ Հետաքրքիր դինամիկա է ստեղծվել, որովհետև նախկինում ՀՀ քաղաքացիներն էին գնում «խոպան» և այնտեղից տրանսֆերտներ ուղարկում Հայաստան, հիմա հակառակն է՝ ՌԴ քաղաքացիներն են գալիս այստեղ աշխատելու և հաստատվելու։ Սա մակրոտնտեսության առումով բավականին դրական է։ Եվ պետք է զգուշավոր լինել տնտեսական աճից այն առումով, որ այն ժամանակավոր տենդենցների հիման վրա է, և չենք կարող ակնկալել, որ հաջորդ տարի նույն տեմպով շարունակվելու է։

-Պարոն Թավադյան, տնտեսական աճով պայմանավորված կենսաթոշակի ու նպաստի չափերը բարձրացվելու են սեպտեմբերի 1-ից 2023-ի հունվարի 1-ի փոխարեն։ Ինչպե՞ս եք գնահատում։

Սա, իհարկե, անհրաժեշտ քայլ է այս գնաճի պայմաններում։ Եվ այն հանգամանքը, որ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ 34 տոկոսով աճել են, դա կարելի է ապահովել։ Սակայն այստեղ կա «զգայունության շեմ» հասկացությունը։ Անապահով խավը որակական տարբերություն չի զգա, մինչև որոշակի զգայունության շեմը չհաղթահարի, այսինքն՝ կարող է կառավարությունը 3000 դրամով բարձրացնել թոշակը, սակայն մինչև դա չհաղթահարվի, քանակական փոփոխությունը որակական չի դառնա ։

-Եվրո, դոլար շարունակ արժեզրկման դեպքում ի՞նչ վտանգներ կան։

-Եթե դիտարկենք շուկայում տիրող մարժան, այսինքն՝ առքի և վաճառքի տարբերությունը, ապա այն այժմ մինիմալ է։ Այսինքն՝ շուկան հարմարվել է տվյալ իրավիճակին և չի ակնկալում, որ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, հակառակ դեպքում առքի և վաճառքի տարբերությունն ավելի մեծ կլիներ։ Խնդիրն այն է, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույթը բավականին բարձր է պահում, այն այժմ 9,5 տոկոս է։ Կենտրոնական բանկը այս ցուցանիշը բարձր է պահում, քանի որ վերաֆինանսավորման  տոկոսադրույթի իջեցումը կարող է գնաճային ռիսկեր առաջացել։ Սակայն Հայաստանում գնաճը ունի ոչ մոնետար բնույթ։ Զուգահեռ եթե անցկացնենք ՌԴ-ի հետ, այնտեղ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր 20 տոկոս, սակայն վերջին ամսվա ընթացքում իջեցրեց մինչև 8 տոկոս, որն այդքան էլ գնաճային տենդենցների վրա ազդեցություն չունեցավ։ Ընդհանուր առմամբ կարելի է ակնկալել դրամի որոշակի չնչին արժեզրկում, երբ ԿԲ-ն իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում