Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

5 ոսկե մեդալ․ Ծանրամարտի հայ վարպետների նվաճումները

Լեհաստանի Ռաշին քաղաքում ավարտվեց ծանրամարտի վարպետների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրին գերծանր քաշային Վահրամ Խուդոյանը և 67 քաշային Սարգիս Իսայանը։ Վերջինս բավարարվեց 5-րդ հորիզոնականով, իսկ ահա Վահրամ Խուդոյանը հռչակվեց չեմպիոն։ Անցյալ տարի Նիդերլանդների Ալկմար քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ևս մեր հավաքականը աչքի էր ընկել բավական բարձր արդյունքով։, Վահրամ Խուդոյանը, երկամարտի 180կգ արդյունքով նվաճել ոսկե մեդալը։ Ի դեպ, Խուդոյանը 2017 թվականին Նոր Զելանդիայի տեղի ունեցած Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի չեմպիոն է։ Այն ժամանակ նա 60-64 տարիքային խմբում չեմպիոն էր դարձել՝ երկամարտում ցույց տալով 176 կգ արդյունք։ Փաստորեն, տարիքի ավելանալուն զուգահեռ Խուդոյանը բարձրացրել էր ավելի ծանր կիլոգրամներ գերազանցելով իր իսկ ցուցանիշը։ 35-39 տարիքային խմբում, 81կգ քաշային կարգում անպարտելի էր ՀՀ ոստիկանության զորքերի ներկայցուցիչ Ռոստամ Կարապետյանը, որը երկամարտի 270կգ արդյունքով նույպես նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:Հայաստանի Հավաքականի մյուս ներկայացուցիչ Սարգիս Իսոյանը 35-39 տարիքային խմբում, 67կգ քաշային կարգում երկամարտի 186կգ արդյունքով զբաղեցրել էր 2րդ տեղը:

Ալկմարում տեղի ունեցած առաջնությանը բացի Հայաստանի վարպետների ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչներից, հայազգի մարզիկներց մրցաշարին մասնակցել էր նաև Ավստրիան ներկայացնող Օլիմպիական Խաղերի մասնակից Սարգիս Մարտիրոսյանը(35-39տ, 109կգ քաշային կարգ) որը սահմանեց Եվրոպայի և աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում՝ հաջողությամբ բարձրացնելով 168 կգ ծանրաձողը։ Սարգիս Մարտիրոսյանը ևս հաղթող էր ճանաչվել երկամարտի 348կգ արդյունքով։ Այս տարվա մայիսին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի էր ունեցել ծանրամարտի միջերկրածովյան վարպետների 2022թ միջազգային բաց առաջնությունը։ Վահրամ Խուդոյանը 65-69 տարեկան տարիքային խմբի գոերծանր քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել։ 35-39 տարեկան տարիքային խմբի 67կգ քաշային կարգում Սարգիս Իսայանը և Արսեն Թամրազյանը զբաղեցրել էին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Այս տարի դեկտեմբերի 1-10-ը ԱՄՆ Օրլանդո քաղաքում կայանալու է վարպետների աշխարհի առաջնությունը որտեղ Հայաստանը ներկայացնելու են Արսեն Թամրազյանը, Սարգիս Իսայանը և Վահրամ Խուդոյանը։ «Ինչպես յուրաքանչյուր մարզաձևում, այդպես էլ ծանրամարտում, բացի մեծահասակների և պատանեկան առաջնութուններից գոյություն ունեն նաև վետերանների մրցումներ։ Այս մրցաշարերը տարեց տարի ավելի հետաքրքիր են դառնում։ 2017 թվականին տեղի ունեցավ ծանրամարտի վարպետների համաշխարհային խաղերը։ Ըս ընդգրկված էի Ռուսաստանի հավաքականում, որպես մարզիչ։ Վերադառնալով Հայաստան մշտական կապի մէջ էի նախկին նախկին թիմակիցներիս մեջ, որոնք ցանկություն հայտնեցին մասնակցելու վատերաների մրցաշարերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի վարպետների ֆեդերացիայի նախագահ Արմեն Ղազարյանը։

Վերջինս եկար տարիներ հանդես է եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումն ու այլ տիտղոսներ։ «Հայաստանի ծանարամարտի վարպետների ֆեդերացիան հիմադրվել է եղբորս Լևոն Ղազարյանի նախաձեռնությամբ, այն բանից հետո երբ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ինձ նշանակեց Հայաստանի թիմի նախագահ։ Հիմնադրման պահից ես նաև հանդիսանում եմ թիմի գլխավոր մարզիչ։ Այս 3 տարում հասել ենք որոշակի հաջողությունների միզագային առաջնություններում: Իրականում վարպետների հավաքականի սակավաթիվ լինելու պատճառը այն է որ շատերը ֆինանսական հնարավորություն չունեն իրենց մասնակցության ծախսերը հոգալու համար։ Ցավոք մեր Ֆեդերացիան նման դեպքերում մարզիկներին օգնելու հնարավորություն չունի։ Առաջիկայում սպասում ենք հավաքական թիմի համալրում, քանի որ կան նոր մարզիկներ որոնք հայտ են ներկայացրել մյուս տարի կայանալիք Հայաստանի մրցաշարի մասնակցելու։

Ես, որպես ֆեդերացիայի նախագահ և հավաքականի ավագ մարզիչ կանեմ հնարավոր ամեն ինչ Հայաստանի ծանրամարտի վարպետներին օժանդակելու և հավաքական թիմի նոր ձեռքբերումների համար»,- ավելացրեց Ղազարյանը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Վարպետների Հավաքականը 2019-2022 թթ միջազգային առաջնություններում նվաճել է 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ 2020-21թթ covid համաճարակով պայմանավորված չեղարկվեցին աշխարհի ու եվրոպայի առաջնությունները և վարպետների համաշխարհային խաղերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում