Այսօր մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Նա 81 տարեկան էր:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր: