Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Հայաստանի՝ բազում ելքերով մեկ փակուղին

Հայաստանի բոլոր երեք նախագահների կողմնակիցները խորապես համոզված են, որ ծանր և բարդ իրավիճակից Հայաստանի ելքը հենց իրենց առաջնորդն է: Այդպես համոզված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական ուժի և գործչի կողմնակից վստահ է, որ հենց իր ուժն է իրավիճակից ելքը, այլ ոչ թե նախկին նախագահները կամ ներկայիս վարչապետը: Սա հայաստանյան իրավիճակի ընդհանուր նկարագրությունն է, որ գուցե փոքր ինչ չափազանցված է, գույները խտացված, բայց այդպես է մեծ հաշվով: Եվ մեծ հաշվով էական էլ չէ՝ այդ խմբերից որևէ մեկը իրավացի է ամբողջապես, կամ զգալիորեն, թե ոչ: Ինքնին այդ իրավիճակը Հայաստանի համար փակուղային է, որովհետև այն որևէ լուծման համար ենթադրում է բացարձակ կամ գերիշխող միատարություն: Իսկ քանի որ այդպիսի իրավիճակի հեռանկարը բացառված է գործնականում, ստացվում է փակուղի՝ ամեն մի հանրային շերտ շարունակելու է որոնել իր ճշմարտությունից բխող ելքն ու տոտալ մերժման ենթարկել մնացյալ ամեն ինչ: Դա փակուղի է նրանով, որ ինքնին որևէ շերտ չունի այն աստիճանի դոմինանտություն՝ սկսած թվաքանակից, մինչև որակական դոմինանտությունը, որը թույլ կտա դառնալ հասարակական-քաղաքական գործընթացնների լոկոմոտիվի դեր, թելադրել ընթացք, որը զերծ կլինի քաոտիկ ներազդեցության ռիսկերից: Անգամ թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված այդպիսի իրավիճակը չունեցավ տևականություն, մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներից ելնելով: Ներկայումս իրավիճակը այդ տեսանկյունից շատ ավելի բարդ է և առավել խնդրահարույց է այն, որ կա բարդության շարունակության միտում:

Տեսականում որևէ ընտրական հեռանկարում մեծ չէ գործող քաղաքական իշխանության այսպես ասած ավելի համոզիչ ընտրական ցուցանիշի հավանականությունը: Միևնույն ժամանակ, էլ ավելի պակաս է ներկայիս քաղաքական դասավորության մյուս դերակատարների ավելի համոզիչ ցուցանիշի հնարավորությունը: Այլ կերպ ասած, ներքաղաքական ուժերի հարաբերակցության շրջանակը ընդհանուր առմամբ չունի էական որակական փոփոխության բավարար ներուժ: Սա հղի է տեղապտույտով, քաղաքական ստագնացիայով: Եվ դրա խորքային պատճառներից մեկն այն է, որ «սեփական «լիդերային» ճշմարտության մոլուցքը» ոչ միայն այսպես ասած շարքային ընտրողներ ներառող երևույթ է, այլ գործնականում ընդհուպ ակադեմիական միջավայրեր, որոնք իրենք պետք է ծանր վիճակում դառնային հասարակական նոր որակի զարգացումների լոկոմոտիվ, դուրս բերեին հանրությանը իրադրության գնահատման և լուծումների մշակման նոր հարթություն, որտեղ ելքի փնտրտուքը ոչ թե անձի, այլ բովանդակության խնդիր է, որի շուրջ պետք է միավորվեն անձինք: Ընդ որում, բովանդակություն, որի համար բոլորովին պարտադիր չէ քաղաքական գաղափարախոսականությունը: Նախ անհրաժեշտ է բովանդակություն, որը կմիավորի քաղաքական մրցակցայնության և համակեցության կանոնների, մշակույթի և կառուցվածքի շուրջ, հետո նոր միայն դրա շրջանակում կբաժանի գաղափարախոսականության դաշտերով, որտեղ արդեն տարբերություններն ու ընդհանրությունները կկարգավորվեն քաղաքագիտական տրամաբանության ու կանոնների շրջանակում: Այդ ամենը շատ բարդ քաղաքական ռեֆորմի խնդիր է, որը ցավոք այսօր ունի շատ ավելի «բնական թշնամիներ», քան «բնական դաշնակիցներ»: Սակայն, անգամ այդ քիչ «բնական դաշնակիցները օրակարգ ձևավորելու և առաջ մղելու հարցում աչքի չեն ընկնում ջանքերը մեկտեղեկու բավարար նախանձախնդրությամբ և նախաձեռնողականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում