Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մինսկի խմբի ճակատագիրը. «հացահատիկային դիվանագիտոության» կովկասյան տարբերակը

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին հաճախ է հիշատակում Մինսկի խմբի համանախագահի իր կարգավիճակն ու այդ կարգավիճակում աշխատելու պատրաստակամությունը: Ավելին, ԱՄՆ այդ Կովկասի հարցերի ավագ խորհրդական և բանակցող, և ըստ այդմ Մինսկի խմբի համանախագահ է նշանակում դիվանագետի, որը թերևս իր տրամաչափով ամենաբարձրն է մինչ այժմ եղած համանախագահներից: Ֆիլիպ Ռիքերը եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով: Հետևաբար, եթե նրա ներկայիս նշանակումը այսպես ասած «դիվանագիտական աքսոր» չէ, ապա կնշանակի, որ ԱՄՆ էապես բարձրացնում է այն կարգավիճակի դիվանագիտական-քաղաքական նշանակությունը, որ վստահվել է Ֆիլիպ Ռիքերին:

Հաշվի առնելով այն, որ դիվանագետը համարվում է ԱՄՆ պետքարտուղարին մոտ կանգնած անձանցից, հնարավոր է եզրակացնել, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, երբ Վաշինգտոնն այդպիսի նշանակումով արտահայտում է իր հետաքրքրությունների աստիճանի բարձրացումը: Բնականաբար առանցքայինն այն է, թե ինչ խնդիրներ են դրվում Ռիքերի առաջ: Նրա խնդիրը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնմանը նպաստե՞լն է, թե՞ հակառակը՝ համանախագահության ձևաչափի մասին հիշատակումները ԱՄՆ գործիք են, որով փորձ կարվի Բաքվի հանդեպ «նուրբ ճնշմամբ» բերել Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսության դաշտ, ինչի առնչությամբ իր հետաքրքրվածության և ինչի կարևորության մասին Վաշինգտոնը խոսում է բաց տեքստով: Թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հայտարարությունները ճնշման փորձ են ոչ միայն Բաքվի, այլ գործնականում ռեգիոնալ խոշոր խաղացողների նկատմամբ: Հարցը սակայն թերևս մեկն է՝ Մինսկի խմբի հարցը  ԱՄՆ համար նպատա՞կ է, թե՞ գործիք այլ նպատակների հասնելու համար: Դա գնահատելու համար հարկ կլինի հետևել ԱՄՆ քայլերին, որ կլինեն Ֆիլիպ Ռիքերի պաշտոնավարման ընթացքում:

Մի բան անկասկած է, որ Մինսկի խմբի ճակատագրի հարցում որևէ փոփոխություն հնարավոր չէ առանց Ռուսաստանի, համենայն դեպս քանի դեռ Ռուսաստանն ի վիճակի է պատերազմել Ուկրաինայում:  Եվ թերևս անկասկած է, որ առանց Ռուսաստանի հետ աշխատանքի հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով առաջ տանել Հայաստան-Ադրբեջան երկխոսության ձևաչափը: Եվ սա դեռ այն պարագայում, որ կան Իրանն ու Թուրքիան՝ իրենց շահերով ու հետաքրքրություններով, թեև Ռուսաստան-ԱՄՆ ընդհանուր որևէ հետաքրքրություն ի զորու է գերակայել Թուրքիայի և Իրանի դերի նկատմամբ: Կա՞ այդ ընդհանուր հետաքրքրությունը, թե ոչ, սա է հարցը նաև Երևանի համար, որովհետև այդ հանգամանքից է կախված Երևանի գործողությունների, անելիքի տրամաբանությունը: Եթե ԱՄՆ համար Մինսկի խմբի համանախագահության հարցը գործիք է, ճնշման միջոց, ապա հարկ է հասկանալ, թե ու՞մ հանդեպ և ինչ նպատակով: Ի վերջո, որևէ կերպ ոչ միայն բացառելի չէ՝ որ ոչ թե նպատակ, այլ միջոց կամ գործիք դիտվում է ընդհանրապես հայ-ադրբեջանական կարգավորման թեման, իսկ բուն նպատակն ու հետաքրքրությունները հասնում են Կասպից և անդին: Այդ առումով հատկանշական է ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունը Տաջիկստանում, որը հարուցել էր Մոսկվայի բացահայտ դժգոհությունը: Այդ պարագայում, Երևանի համար կարևոր է դառնում մի կողմից աշխատանքը ԱՄՆ հետ, մյուս կողմից Մինսկի խմբի հարցում ավելորդ պատրանքներ չունենալն ու այս անգամ էլ Ադրբեջանի հետ ԱՄՆ առևտրի «ծուղակում» չհայտնվելը: Այդ իմաստով, ներկայիս իրավիճակում Երևանի համար թերևս արժե առկա գործոնների բազմազանությունն ու ԱՄՆ ներգրավվածության ինտենսիվացումը օգտագործել մարդասիրական «հողի» վրա շեշտադրումով, ձգտելով քաղաքական հարցերը նրբորեն շոշափել այդ «տողատակում»: Ինչպես օրինակ կատարվում է ուկրաինական պատերազմի թատերաբեմում՝ «հացահատիկային դիվանագիտության» շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում