Tuesday, 31 01 2023
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ Հունգարիան չի խոչընդոտել ԵՄ դիտորդներին
Հոսանքազրկումներ՝ հունվարի 31-ին
Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը
Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության
«Ադրբեջանը չի պարտադրել սահմանափակումներ, միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ Ադրբեջանի ներկայացուցիչ
00:00
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործում
Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային
Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լին Թրեյսին առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ-ում
Պարեկները հունվարի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերել են 4259, վեց մարզերում՝ 4248 խախտում
Եգիպտոսը կարող է խաղաղության աղավնու դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
Ռուսական կործանիչները «կործանում» են իրանական շանսերը
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է
Երբևէ Իսրայելում հայերը նման հարձակման չէին ենթարկվել
Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ տարածքներում ներդրվել է 3.8 մլրդ ԱՄՆ դոլար
Իրանի շուրջ կատարվողը ավելացնում է Հայաստանի անորոշություններն ու ռիսկերը
Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Իլհամ Ալիև
ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել
Իրանի ուղղությամբ հարվածներն ու իսրայելական հետքը․ խոցվել է 14 օբյեկտ
Ինչու է Մոսկվայում արգելվել «Նժդեհ» պարախմբի համերգը
Անդրադարձել են Հայաստանի ու Կատարի պետական կառավարման մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներին
21:00
Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը փետրվարի 1-ին
Ուժի մեջ է մտնում Հայաստանի և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
20:20
ԱՀԿ-ն 3 ամսով երկարաձգել է COVID-19-ի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Փորձում են կոռուպցիոն երևույթները դարձնել ավելի լեգիտիմ. Պետք է ունենալ նախ տեսլական՝ ինչ բանակ ենք ձևավորում  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը

-Պարոն Խաչատրյան, ՊՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բուռն քննադատությունների առիթ է տվել։ Նախագծով ՊՆ-ն առաջարկում է 24 միլիոն դրամ վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել մինչև չորսուկես ամիս։ Տեսակետ է հնչում, որ սա սոցիալական անհավասարության հերթական դրսևորումը կլինի։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Ես էլ եմ կարծում, որ սոցիալական արդարության տեսանկյունից բավականին լուրջ խնդիր է առաջացնում։ Նախագիծը ենթադրում է, որ այն գումարը, որը քաղաքացին վճարելու է, պետք է գնա պայմանագրային զինծառայողների 350-400 դրամ աշխատավարձի համար։ Ես կարծում եմ, եթե նման տարբերակ դիտարկենք, և օրենքի նախագիծը ընդունվի, գոնե պետք է մեխանիզմ ունենանք այն ռազմական ժամկետային զինծառայողները, որոնք շարունակելու են ծառայությունը, քանի որ չեն ունեցել հնարավորություն վճարել ծառայությունն ընդհատելու համար, օրինակ՝ ստանան աշխատավարձ 150.000 դրամ։ Այդ դեպքում պետությունը կկարողանա որոշակիորեն մեղմել սոցիալական անհավասարությունը, բայց դա ընդամենը տարբերակ է։ Պետությունը պետք է մտածի՝ ինչպես անել, որ մի կողմից ֆինանսական ռեսուրսներ ներդրվեն, որպեսզի պայմանագրային զինծառայողներ ներգրավի և կարողանա ապահովել նրանց աշխատավարձով, մյուս կողմից՝ մարդու իրավունքների կամ սոցիալական հավասարության սկզբունքը չխախտի։

-Նշվում  է, որ սա միջազգային ընդունված պրակտիկա է։ Մենք պետք է հետևենք այս պրակտիկայի՞ն, թե բանակի բարեփոխման այլ տարբերակ պետք է որդեգրենք։

-Ճիշտ է, նման պրակտիկա գոյություն ունեցել է։ Հիմնականում այս պրակտիկան կիրառել են այն երկրներում, որոնք անցումային փուլում են եղել՝ ժամկետային զինծառայությունից անցել են ոչ պարտադիր ծառայության։ Եթե չեմ սխալվում Գերմանիան էլ է ունեցել այդ պրակտիկան, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ամեն դեպքում դա չի ազատում պետությանն այն պատասխանատվությունից, որ պետք է քաղաքացիները հավասար պայմաններ ունենան պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու համար։ Հակառակ դեպքում դա արդեն դառնում է ոչ  պարտադիր, որովհետև եթե մեկը կարողանում է գումարի դիմաց ազատվել կամ կրճատել ժամկետը, ուրեմն այդ դեպքում ի՞նչ պարտադիր ժամկետային։

Պարոն Խաչատրյան, ի վերջո ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն բանակի բարեփոխումների ճանապարհին։

-Կարծում եմ՝ պետության համար շատ ավելի կարևոր է ունենալ ավելի համակարգված մոտեցում, ունենալ նախ տեսլական՝ ինչ բանակ ենք մենք ձևավորում։ Այս պարագայում, երբ կա սովետական ռուսական մոդելը, դժվար է ակնկալել, որ լուրջ փոփոխություններ է հնարավոր այդ մոդելի մեջ իրականացնել։ Այսինքն՝ բանակի տրամաբանությունը այս պահին շատ պահպանողական է և շատ դժվար է ենթարկվում որևէ դրական փոփոխության։ Երկրորդը՝ կոնկրետ մոտեցում է պահանջում՝ սկսած կրթական ոլորտից. ինչպես նախապատրաստենք քաղաքացուն ծառայության, ինչպես զինվորական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ, որ քաղաքացիները իրենց երեխաներին ծառայությունից չազատեն, ինչպես անել, որ պետության անվտանգության պաշտպանությունը ոչ թե լինի քսան տարեկան երեխաների ուսերին, այլ իրոք համակարգը զարգացված լինի այնպես, որ ապահովի պետության անվտանգությունը։ Հստակեցնելու համար նշեմ, որ բանակը միայն զինվորներ չեն, զինտեխնիկան է և այլն։ Ունեցել ենք զինվորներ, միգուցե հայրենասեր զինվորներ, որոնք կյանքը տվել են հայրենիքի համար։ Բայց դա չէ բանակի կոնցեպտը։ Մանավանդ ժամանակակից պատերազմների ժամանակ, երբ տեխնիկաների, գիտության պատերազմներ են։ Այս պարագայում այդ մոդեռնիզացիա ասվածը նշանակում է նաև զինվորի կյանքի գնով չպաշտպանել պետության անվտանգությունը։ Երրորդ՝ մենք պարբերաբար խոսում ենք այս ոչ մարտական գործողությունների արդյունքում մահվան դեպքերից և, որոնք շատ դեպքերում չեն էլ բացահայտվում։ Սա էլ է բանակի ու քաղաքացու վրա անդրադառնում, և բանակը դարձնում է վախեցնող երևույթ կամ պատիժ, որը չի նպաստում բանակի կատարելագործմանը և բանակային ռեֆորմներին։ Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք իրավական դաշտը, դատական համակարգը բարելավելով։ Սա անպայման կոնկրետ լուծում պահանջող բան է։ Պետությունը պետք է հասկանա՝ ի վերջո ինչ բանակ ենք մենք կառուցում՝ հարձակողական ենք լինելու, պաշտպանվող ենք լինելու, ումից ենք պաշտպանվում։ Այսինքն՝նախ ունենանք անվտանգության մեր ռազմավարությունը, նոր դրանից բխի մեր բանակի կոնցեպտը և այդ դեպքում միայն մենք կկարողանանք ունենալ ավելի ճիշտ համակարգված բանակային ռեֆորմներ։

-Ի վերջո, եթե այս նախագիծը կյանքի կոչվի, կունենանք բանակ աղքատների համա՞ր, որտեղ միայն սոցիալապես անապահովները կծառայեն։

-Այո, սա ձևավորված ավանդույթի շարունակությունն է լինելու։ Եթե իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միշտ խոսել են այն մասին, որ թեժ մարտերի ժամանակ հիմնականում զոհվում էին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, սա նրանից է գալիս, որ մի փոքր ավելի ապահովված ընտանիքները ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց երեխային բանակից ազատեն։ Եվ ստիպված ենք լինելու ունենալ բանակ, որը ձևավորված է հիմնականում անապահով ընտանիքների երեխաներից։ Դա է պատճառը, որ ես ասում էի, որ եթե մարդը գումար է վճարել և ազատվել է նախատեսված ժամկետը լրանալուց հետո, գոնե այն մարիկ, որոնք հնարավորություն չունեն, աշխատավարձով ծառայեն, որպեսզի որոշակի հավասարություն ապահովվի։ Սա իրականում լուրջ խնդիր է։

-Այսինքն՝ իշխանության բերած հիմնավորումը, որ մենք այսպես հնարավորություն ենք տալիս ընտրելու, չափազանցված է։

-Չափազանցված այն առումով, որ փաստացի մենք գիտենք, որ հաշվի առնելով պետությունում սոցիալ-տնտեսական վիճակը, մարդկանց միջին վիճակագրական ապահովվածության մակարդակը, դժվար է ենթադրել, որ 24 միլիոն դրամ ամեն ընտանիք հնարավորություն կունենա վճարելու։ Մյուս փաստարկն այն է, որ ամեն դեպքում մարդիկ ապօրինի ձևով, գումար հայթայթելով, կաշառք տալով փորձում են երեխային ազատել։ Այս եղանակով ձեռք կբերենք գոնե ավելի իրավական, վերահսկելի դաշտ։ Բայց դա էլ շատ սխալ փաստարկ է, որովհետև պետությունը փոխանակ պայքարի այս արատավոր երևույթի, կոռուպցիայի դրսևորումների դեմ, ընդամենը փորձում է կոռուպցիոն երևույթները դարձնել ավելի լեգիտիմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում