Հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ն, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: