Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անհետ կորածների մասով թվային անհամապատասխանություն է. Ինչու է անտարբեր կառավարությունը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում անհետ կորած է 303 անձ. սա Կարմիր խաչի տվյալներն են: Քննչական կոմիտեում այլ տվյալներ են՝ 291: Արտառոց է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր այս մասին ու նշել՝ 217 անհետ կորածի մասին: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է բացատրել թվային այս անհամապատասխանությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ սա աշխատանքների թերացումների և ոչ պրոֆեսիոնալ համակարգման արդյունք է, որը սուբյեկտիվ գործոն է և կառավարման որոշ մոդելների պարագայում կարելի է բացառել՝ համարելով մեթոդաբանական խնդիր։ Մեթոդաբանական առումով «Կարմիր խաչ»-ի և պետական մարմինների թվերի տարբերությունը կարելի է վերլուծել ու բացատրություն տալ, սակայն այն, որ պետական մարմիններն ու պաշտոնական անձինք՝ հիմնվելով նույն աղբյուրի վրա տարաբնույթ թվեր են հրապարակում՝ սա բացառապես վատ և փնթի աշխատանքի  հետևանք է։ «Կարմիր խաչ»-ը անհետ կորած որակելու համար՝ օգտագործում է այլ չափանիշներ, քան քննչական մարմինները։ Օրինակ՝ հնարավոր է կա ԴՆԹ նույնականացում, որն ընտանիքի անդամների կողմից վիճարկելի է ու նրանք չեն ընդունում կամ ունենում են դա բացառող օբյեկտիվ տվյալներ ու այս պայմաններում՝ «Կարմի խաչ»-ը այդ մարդկանց համարելու է անհետ կորած և շարունակելու է որոնողական աշխատանքները։ Փաստաբանը վստահ է, որ  ՀՀ քննչական մարմինների տեսանկյունից այդ անձինք այլևս չեն դասակարգվելու անհետ կորած, այլ համարվելու են՝ զոհված։ Այսինքն՝ «Կարիմի խաչ»-ի և ՀՀ պետական մարմինների թվային անհամապատասխանությունը կարող է մեթոդաբանական լինել, իսկ առանձին պետական մարմիններինը՝ չկոորդինացված և ոչ հետևողական աշխատանքի արդյունք։

Խնդիրը շատ պարզ է, նախ ենթակառուցվածքներն ու հզոր ինստիտուները ՀՀ-ում կայացած չեն։ Այս պայմաններում մեծ է լիդերի՝ կառավարողի դերը, և մեր տարաբնույթ պետական մարմինները, հանրային ինստիտուտները՝ չունեն պրոֆեսիոնալ լիդերներ, որոնց կարող են ընտրել համապատասխան որակներին համապատասխան կերպով, այդ իսկ պատճառով էլ հաճախ բացակայում է կարևորագաույն որակներից, օրինակ՝ բարեվարքությունը, դա էլ գալիս է՝ թիմակիցներին վստահելու արատավոր պրակտիկայից։ Ցավոք, հաճախ, նման պայմաններում կառավարումը ստանձնած անձինք ձախողում են։ «Կարծում եմ՝ այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն այս ամենին հանդուրժողականորեն է մոտենում, սակայն պետք է հասկանալ, որ, այնուամենայնիվ, վատ կառավարումը ունենալու է իր հետևանքները, որը, ցավոք, քաղաքացիները սկսում են զգալ՝ իրենց գրպանի, մաշկի և ընտանիքի վրա։ Այս պրոցեսները կարող են հանգեցնել նոր իշխանության ձևավորման, ամեն բան կախված է հասարակութունից, սակայն, փաստ է, որ վատ կառավարումը անհետևանք չի մնա։ Դժվար թե, բնական ճանապարհով իշխանությունը գիտակցի բացերն ու քայլեր ձեռնարկի, այդ իսկ պատճառով այլ զարգացումների ճանապարհով են առկա խնդիրներն իրենց լուծումները ստանալու»,- նշում է Սահակյանը։

Սա բարդ լուծվող և շարունակական խնդիր է, որ դեռ երկար ժամանակ է պահանջելու՝ լուծումներ ստանալու համար։ Կարծում ենք միջազգային դատական ատյանների ջանքերով հնարավոր կլինի հասնել արդարության։ Առնվազն ֆորմալ տեսանկյունից կլինեն դատական ակտեր, որոնք կարձանագրեն զոհվածների, անհետ կորածների ընտանիքների նկատմամբ իրավունքների խախտումները և որոշակի բավարարում կտան նրանց բարոյական և նյութական վնասների համար։ Ինչ վերաբերում է ազգային իշխանությունների գործելակերպին՝ թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական՝ չկան մեծ սպասելիքներ։ Առնվազ մի քանի տարվա տեղաշարժով՝ դրական տեղաշարժեր կրկին չեն լինի։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում