Կանադացի ռեժիսոր Ռոբ Սպենսը, ով դեռ մանուկ հասակում կորցրել էր իր աջ աչքը, կարողացել է իր դատարկ ակնախոռոչում տեղադրել թվային տեսախցիկ, որով այժմ ֆիլմեր է նկարահանում: Տեսախցիկը նկարահանում է ռեժիսորի կողմից ուշադրության արժանացած ամեն ինչ, որից հետո այն տեղադրվում է համակարգչում: Այս պահին ռեժիսորն ավարտում է Deus Ex: Human Revolution համակարգչային խաղի մասին պատմող վավերագրական ֆիլմի աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է Life News-ը: Ըստ ռեժիսորի, տեսախցիկը հեշտությամբ կարող է հանվել և տեղադրվել, այն որևէ կերպ չի ազդում ուղեղի աշխատանքի վրա և առողջությանը չի վնասում: