Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ռուսաստանի հայերն այս պատերազմում ակտիվություն են ցուցաբերում»  

Ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Ռուսաստանում մոբիլիզացիան սարերի հետևում չէ։ Որքան էլ իշխանությունը փորձում է հերքել, բայց արդեն տարբեր ալիքներ գրում են, որ հատկապես շրջաններում, արդեն այն սկսվել է, քանի որ Ռուսաստանում լուրջ ռազմակադրային ճգնաժամ է սկսվում, իսկ կամավորներին դժվարությամբ են գտնում։ Ռուսաստանի հայ համայնքում ինչ տրամադրություններ են՝ պատրաստվո՞ւմ են մեկնել ռազմաճակատ, թե ոչ։

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը նշեց. «Ես ինքս զինվորական եմ, և այս պահի դրությամբ ոչ մի փոփոխություն չեմ զգում, ինձ ոչ մեկը չի հրավիրում զինկոմիսարիատ, չկա նման բան: Եթե զինկամիսարիատները սկսեն մոբիլիզացիա, կապ չունի՝ դու հայ ես, թե ռուս, եթե դու ՌԴ քաղաքացի ես, հաշվառման կանգնած ես, եթե պետք ես, քեզ կարող են կանչել: Այս պահին ամեն ինչ հանգիստ է, ոչինչ չկա»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ եթե առաջ կար սահմանափակում մինչև 55 տարեկանը, ապա հիմա այդ սահմանափակումը հանել են. «Հիմա ես 55 տարեկան եմ և սպա եմ, ու դեռ ինձ չեն կանչել: Եթե կանչեն, առաջինը սպաներին կկանչեն: Դրա համար եմ ասում, որ ոչինչ չկա: Դա կեղծ լրատվական տեղեկություններ են: Գուցե որոշ մարզերում նման բաներ գնում են, բայց այստեղ չկա: Գուցե այն բնակավայրերում, որտեղ հայերը շատ են, հնարավոր է հայերից էլ շատ գնացողներ են եղել, բայց Մոսկվայում նման բան չկա: Մոսկվայում մարդկանց համար պատերազմը հեռու-հեռու ինչ-որ տեղ է: Պատերազմը այստեղ ընդհանրապես չի զգացվում: Մարդիկ սովորականի պես աշխատում են, ապրում են, կյանքն իր հունով գնում է, դոլարի կուրսն իջել է, խանութներում ամեն ինչ կա: Երբ պատերազմը նոր էր սկսվել, բրինձը, հնդկաձավարը կորան, հիմա ամեն ինչ կա: Շաքարը, որ թանկացել էր, իջել է առաջվա գնին»,-ասաց նա:

Թե ՌԴ հայերից քանիսն են մասնակցել կամ մասնակցում պատերազմին, Խաչատրյանը նեց, որ թիվ չի կարող ասել, բայց կարող է ասել, որ Դոնբասում առաջին հերոսներից մեկը հայ փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն է:

Ենթադրվում է, որ եթե հայերը Ռուսաստանի բնակչության 2 տոկոսն են կազմում, ապա բանակի 2 տոկոսը հայ պետք է լինեն:

Այդուհանդերձ, եթե մոբիլիզացիա իրականացվի, հայերը ակտիվություն կցուցաբերե՞ն, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Հայերն այս պատերազմում ակտիվություն ցուցաբերեցին: Ռուսաստանի հայերի միությունը, էլի շատ հայկական կազմակերպություններ ելույթներ ունեցան Ռուսաստանի օգտին: Մարտին Ռուսաստանում հայ գեներալների և սպաների հավաք տեղի ունեցավ, որոնք ևս աջակցեցին Պուտինին պատերազմի հարցում: Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն էր, գեներալ-մայոր Ռոման Արուտյունովն էր, էլի շատ գեներալներ, ավագ սպաներ: Այդ ժամանակ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ 16-17 վագոն օգնություն է ուղարկում Դոնբաս: Մենք Դոնբասում մեծ թվով հայ ենք ունեցել: Հայ համայնքի մեծամասնությունը Պուտինին աջակցում է»:

Խաչատրյանը նշեց նաև, որ ուկրաինացիները միշտ աչքի են ընկել հակահայկական տրամադրություններով, ավելին՝ բազմիցս աջակցել են Ադրբեջանին, և հիմա չպետք է քննադատեն Ռուսաստանում ապրող հայերին ՌԴ քաղաքականությունը կիսելու համար:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում