Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։
«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ:
Վերջինս նշեց փողով պետություն չեն կառուցում, այդքան զոհված ու վիրավոր զինվոր ունենք, փողով ազատում ենք բանակից: