«Հրաշալի է, որ Ադրբեջանը ուշադիր հետևում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ինտեգրացիոն գործընթացներին», – հինգշաբթի օրը Ղրղըզստանում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Միշուստինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ցույց տալ Բաքվին ինտեգրացիոն գործընթացի բոլոր ուղղությունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ:
Փորձագետի խոսքով` Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Մոսկվայի երազանքն է. գինը վճարում է Հայաստանը: