Tuesday, 31 01 2023
Հոսանքազրկումներ՝ հունվարի 31-ին
Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը
Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության
«Ադրբեջանը չի պարտադրել սահմանափակումներ, միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ Ադրբեջանի ներկայացուցիչ
00:00
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործում
Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային
Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լին Թրեյսին առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ-ում
Պարեկները հունվարի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերել են 4259, վեց մարզերում՝ 4248 խախտում
Եգիպտոսը կարող է խաղաղության աղավնու դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
Ռուսական կործանիչները «կործանում» են իրանական շանսերը
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է
Երբևէ Իսրայելում հայերը նման հարձակման չէին ենթարկվել
Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ տարածքներում ներդրվել է 3.8 մլրդ ԱՄՆ դոլար
Իրանի շուրջ կատարվողը ավելացնում է Հայաստանի անորոշություններն ու ռիսկերը
Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Իլհամ Ալիև
ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել
Իրանի ուղղությամբ հարվածներն ու իսրայելական հետքը․ խոցվել է 14 օբյեկտ
Ինչու է Մոսկվայում արգելվել «Նժդեհ» պարախմբի համերգը
Անդրադարձել են Հայաստանի ու Կատարի պետական կառավարման մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներին
21:00
Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը փետրվարի 1-ին
Ուժի մեջ է մտնում Հայաստանի և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
20:20
ԱՀԿ-ն 3 ամսով երկարաձգել է COVID-19-ի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
Հռոմի պապի կոչը Լաչինի հարցով օդի մեջ չի մնա

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք

2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից՝ կուսակցությունը որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ընտրական ցուցակ, չի ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում – Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում – Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում – Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ.

4 թեկնածու 3 համայնքում – Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում – Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կրկին տեղեկացնում ենք՝

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցները, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում