Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Վիտալի Բալասանյանը երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ. Արցախի ԱԽ գրասենյակ

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։

Նշվում է՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։

«Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։

Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։

Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում։

Խստորեն հորդորում ենք բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսություններ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ ենք անում տուրք չտալ զրպարտություններին։ Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում