Ճապոնիայում գլխավոր ընդդիմադիր Սահմանադրա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կոնատա Իձումին դեմ է հուլիսին սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեին պետական մակարդակով հուղարկավորելուն։ Նա կոչ է արել վերանայել արարողության ձևաչափը:
Արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ Տոկիոյի կայսերական պալատից ոչ հեռու գտնվող «Բուդոկան» արենայում: Հուլիսի 12-ին Տոկիոյի Ձոձձի տաճարում տեղի է ունեցել բուդդայական ծիսակատարության մասնավոր թաղման արարողություն՝ ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների և համախոհների համար: Աբեի մարմինը դիակիզվել է։