Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային և առանց թերացումների ծախսվեն. Շիրակի մարզպետ

Շիրակում մեծ ինտենսիվությամբ ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի նպատակն իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի, ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է, ըստ էության ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է: Այս հարցը չարչրկված է, երբ ամիսներ առաջ որոշակի հրահրումներով նաև քաղաքացիների դժգոհությունը կար, մենք մեր խոստումը կատարեցինք և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծածկի հանման աշխատանքներն են իրականացվում, որից հետո ամբողջական ծավալով աշխատանքները կընթանան»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ իրականացվում է հին պատվածքի քանդում։

Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն, Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար, աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

«Ես ուզում եմ արձանագրել, որ երկու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց աշխատանքները մեկնարկել են և գումարներն արդեն իսկ հատկացված են, ընդհանուր արժեքը գրեթե 2 մլրդ 400մլն դրամ է: Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։

Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաղքատն են մարզում և ուշադրության ու պետության հոգածության կարիք ունեն»,- նշել է մարզպետը և տեղեկացրել, որ տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի, որոնք արդեն իսկ նախնական հավանության արժանացել են: Առաջինը Անի Պեմզայի բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգումն է, հաջորդը Բագրավանի դպրոցի վերականգնումը՝ պատուհանների, դռների փոփոխումը, հարակից տարածքի որոշակի բարեկարգումը։ Մարզպետն այցելել է նաև Բագրավանի դպրոց, շրջել դպրոցում, խոսել ծրագրով նախատեսված առաջիկա անելիքների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում