Սերժ Սարգսյանը որոշել է ասպարեզում վերադրսևվորել իր հին «տասովշիկներից» մեկով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով նոր ձևավորված «Անկախության շարժմանը»:
Սուրենյանցի բնորոշմամբ՝ Էդգար Ղազարյանը եղել է Սերժ Սարգսյանի կազինոյի կասիրներից մեկի թեյավճարից օգտվող երիտասարդ․ «Քանի Սերժ Սարգսյանը չի հանձնարարում, նրանք նույնիսկ տուալետ չեն գնում: Այս նորելուկ քաղաքական գործիչը առաջիններից էր, որ շտապեց 2018-ին լքել ՀՀԿ-ի խորտակվող նավը»:
Սուրենյանցի խոսքով՝ «Անկախության շարժում»-ը ևս բովանդակազուրկ է․ «Երրորդ բևեռի ուժերին ավելի խորքային ընդդիմություն եմ համարում, քան ճղճիմ լոզունգներով ուժերին»:
Սուրենյանցը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը մի օր հեռանալու է, բայց ոչ դաշտը ամայացրած Քոչարյանի ու մյուսների պահանջով․ «Այս մարդիկ նպաստում են, որ Փաշինյանի իշխանությունը անվերահսկելի դառնա: Տեղի է ունենում խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացում»: