
Այսօր՝ օգոստոսի 26-ին, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
«Փյունիկն» ընդգրկվել է H խմբում, որտեղ մրցակիցներն են շվեյցարական «Բազելը», Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» և լիտվական «Ժալգիրիսը»։ Ի դեպ, «Սլովանում» է ելույթ ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» դուրս մնաց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլից՝ հայտնվելով ԿԼ-ի խմբային փուլում։