
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա ջեռուցման սեզոնը ամենադժվարն է լինելու երկրի պատմության մեջ։ «Ուկրաինայի կառավարությունը, պետական ընկերություններն ամեն ինչ անում են, որպեսզի պատրաստ լինենք անցնել այս ձմեռային սեզոնը. այն իսկապես մեր պատմության մեջ ամենաբարդն է լինելու»,-ասել է Զելենսկին՝ իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ Կիևը էներգետիկայի հարցերով «սերտորեն համակարգում է գործողությունները» արևմտյան գործընկերների հետ: Հունիսի 8-ին Զելենսկին հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցվի գազի և ածխի արտահանումը: