Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատժամիջոցների տակ գտվող Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության 42 տոկոս աճն ի՞նչ ռիսկեր ունի Հայաստանի համար  

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Միշուստինն իր ելույթում նշել է, որ հայ գործընկերների հետ համատեղ  ընդունում են օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում․ « Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի»-հայտարարել է Միշուստինը։

Հաշվի առնելով գլոբալ պատժամիջոցները հիմա արդյոք այդ աճը  ռիսկային  չէ՞։ Չմոռանանք , որ վերջերս՝ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ պետդեպի խոսնակին հարց էին տվել, որ Ռուսաստանը Հարավային  Կովկասի երկրների օգնությամբ շրջանցում է պատժամիջոցները։ Հայաստանը կովկասյան եռյակից կարծես ամենակախվածն է Ռուսաստանից։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման աճը հետևանք է այն բանի, որ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը այլ երկրների հետ չի կարողանում զարգացնել առևտրաշրջանառությունը, ուստի  շատ բաներ գնում է Հայաստանից․ «Կարծես թե դա խթան է մեր տնտեսության զարգացման համար։Այդ տեսանկյունից իհարկե  կարելի է ողջունել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց, որ  խնդիր է այն հարցը, թե արդյոք այն ռուսականն այն  շուկան է, որը մեր ապրանքի որակի ավելի բարձր մակարդակի վրա կդնի․ «Այն դեպքում, երբ կա եվրոպական շուկան, հարավ-արևելյան ասիական շուկան։ Այսինքն՝ դա փափուկ բարձ կլինի մեր արտադրողի համար և որակի նկատմամբ կլինի պակաս հոգածություն։ Դա ամենևին չի խթանելու գիտելիքահենք ապրանքներ արտադրելու տեսակետից։ Հետևապես մենք պետք է այնպիսի խթան ունենանք, որ մեր երկրի տնտեսությունը կարողանա զարգանալ այնպիսի ապրանքներ արտադրելով, որ միջազգային շուկայում ավելի լավ դիրք կունենա, քան ռուսական կամ ԵԱՏՄ շուկայում»։

Մյուս կողմից, ըստ Արիստակեսյանի, պատժամիջոցները կարող են թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի կերպով ազդել նաև մեր տնտեսության վրա․ «Այդ առումով մենք պետք է զգույշ լինենք։Մենք ԵԱՏՄ շրջանակներում ստիպված ենք համագործակցել, այդուհանդերձ մեր արևմտյան գործընկերները որոշակի խեթ հայացք կունենան նաև մեզ հետ համագործակցելիս»։

Եթե մեր արտադրատեսակն այժմ սպառվում է ռուսական շուկայում, ըստ տնտեսագետի, դա լավ է․ «Բայց, կրկնում եմ, դա կլինի փափուկ բարձ, թմբիր, որ տեսեք՝ ինչ լավ է , սպառվում է։ Մենք այդպիսով որակի վրա ուշադրություն չենք դարձնի և հետո չենք կարողանա դուրս գալ միջազգային շուկաներ»,-ընդգծեց նա։

Մովսես  Արիստակեսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է հարգի մեր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում․ «Այդ կառույցի շրջանակներում մեր  պայմանագրերի խախտումը ենթակա է միջազգային դատարաններում դատելուն։ Դա կարող է լուրջ վտանգներ հասցնել մեզ։ Այսինքն՝ կան վտանգներ և պետք է շատ ուշադիր քաղաքականություն վարել։Մենք ուղղակիորեն չենք կարող միանալ պատժամիջոցներին։ Տեսեք՝ Վրաստանը թշնամական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ,Եվրամիության անդամի թեկնածու  լինելով՝ չմիացավ պատժամիջոցներին, որովհետև  ճիշտ է մտածում՝ Ռուսաստանն անմիջապես հարևան երկիր է ու շատ դժվար է լինելու։ Ղեկավարները պետք է մտածեն իրենց  երկրի բնակչության մասին ու ճկուն քաղաքականություն վարեն»։

Տնտեսագետը դիտարկմամբ՝ Հայաստանում վարվող  տնտեսական քաղաքականությունը անհստակ է․ «Մենք չունենք ռազմավարական այն հեռանկարային կետերը, որ կարող ենք գնալ ու զարգացնել մեր տնտեսությունը։  Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ես համարում եմ, որ տեղի չի ունենում այն տեմպերով, ինչպես դրա մասին խոսվում ու հայտարարվում է։ Մենք շատ դանդաղ ենք գնում այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ  կայուն տնտեսություն ու ամուր պետություն ունենալու համար այլ քաղաքականություն է պետք։ Հայտարարվում է գիտելիքահենք տնտեսություն, բայց չգիտես ինչու  բոլոր միջոցներն ու ներդրումները դրվում են զբոսաշրջային  տնտեսության զարգացման համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում