Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական կողմից գործողություններին մասնակցող ադրբեջանցի զինվոր է սպանվել:
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի լրագրող Անար Նատիքօղլուի փոխանցմամբ՝ սպանվածը Սաիդ Հուսեյնովն է, ով որպես կամավոր միացել էր ուկրաինական բանակին:
Ադրբեջանցին սպանվել է Նիկոլաևի ուղությամբ ընթացող մարտերում: