«ԻննոԻջևան» ծրագիրը համայնքի հետ ծրագիր ունի իրականացնելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «ԻննոԻջևան» ծրագրի համակազմակերպիչ «CoWo» աշխատամիջավայրի հիմնադիր տնօրեն Արփի Կարապետյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ սեպտեմբերից մեկնարկելու է «ԻննոԻջևան»-ի հաբը․ «Այն ոլորտները, որոնք քիչ թե շատ զարգացած են Իջևանում պետք է խթանել առավել զարգանան: Մեր նպատակն է տնտեսության համաչափ զարգացումը Իջևանում: Հասնելու ենք նրան, որ Իջևանում զարգանա նաև ներգնա տուրիզմը»,-նշեց Կարապետյանը: