Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Իրանի նկատմամբ պատժամիջոցները շուտով կվերացվեն. Երկուստեք կան շահեր և շահագրգռություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

-Տիկին Բեգիջանյան, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի արձագանքը։

Քանի որ երկու կողմն էլ խիստ շահագրգիռ են հարաբերությունների վերականգնման հարցում, միևնույն ժամանակ խնդիր ունեն ներքին առումով․ ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին միջանկյալ ընտրությունների հարցը շատ կարևոր է, Իրանին բոլոր դեպքերում պետք է համոզեն, որպեսզի իրանական լոբբնինգ անողները ԱՄՆ-ում նոյեմբերին հակաքարոզ չանեն ի վնաս դեմոկրատներին։ Դրա համար հիմա, հաշվի առնելով այս հանգամանքը, ավելի ուշադիր են։ Իրանում էլ ինչպես միշտ, ավելի ծայրահեղ պահպանողականները դեմ են, ամեն ինչ ուզում են անեն, որ չհաջողվի։ Այդուհանդերձ, քանի որ երկուսի շահերից է բխում, երկուստեք շահագրգիռ են դրա վերականգնմանը, կարծում եմ, այդ հարաբերությունները վերականգնվելու են, որովհետև նախ Արևմուտքի տեսանկյունից, հենց Եվրոպան բազմիցս միջնորդել է, որպեսզի Իրանի էներգակիրները կարողանան ինչ-որ չափով փոխարինել ռուսականին։ Մյուս կողմից, Իրանը տնտեսական ծանր վիճակում է, և բոլոր դեպքերում դա որոշ չափով կնպաստի տնտեսության վերականգնմանը։

-Ըստ էության՝ եթե գործարքը հաջողվի, ԱՄՆ-ի կողմից մի շարք պատժամիջոցներ կվերացվեն։ ԱՄՆ-ն պնդում է, որ եթե գործարքը հաջողվի, մի շարք պատժամիջոցներ կվերացվեն, բայց Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագիրը։

Այն պատժամիջոցները, որոնք նախատեսվել էին 2015 թավականի համաձայնագրով, դրանք կվերացվեն, բայց կան պատժամիջոցներ, որոնք այնպիսի բարդ մեխանմիզմներով են կիրառվել, որ ի զորու չեն անմիջապես ու հեշտությամբ դրանց վերացնել։ Բայց հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա ճնշումը կթուլանա, քանի որ սա չի մտնում նախկին սահմանափակումների մեջ։ Ավելին, Իրանի պաշտոնական աղբյուրները նշեցին, որ այդ հարցը օրակարգից պետք է դուրս բերվի։

-Ըստ էության՝ Իրանը այս անգամ ռուբիկոնն անցել է և ընդառա՞ջ գնացել ԱՄՆ պայմաններին։

Երկուստեք։ Գուցե Իրանը շատ ավելի խիստ դիրքորոշում ուներ, հիմա մեղմացրել է դիրքորոշումը, քանի որ շահագրգիռ է հարաբերությունների վերակագնմամբ։ Գուցե կան բաներ, որոնք չեն բարձրաձայնվում, բայց միանշանակ է, որ երկուստեք շահագրգռվածությամբ է պայմանավորված։

Եթե պատժամիջոցները թուլանան, Իրանը տնտեսական ճգնաժամը կթուլանա, նավթի, գազի արտահանում և այլն։ Բացի այդ, Իրանն այսօր կարիք ունի նոր տեխնոլոգիաների գազի, նավթի արտադրության առոևւոմվ, քանի որ արդեն վնասվել են և փոփոխության կարիք կա։ Իրանին բոլոր դեպքերում տնտեսապես շատ ձեռնտու է։ Էլ չեմ ասում, որ այս դեպքում Իրանն այլևս միանշանակ Արևելքի գիրկը չի ընկնում։ Իրանում կան ուժեր, որոնք ծայրահեղ պահպանողական են և կցանկանային մնար։ Իրանի իշխանությունները թեև պահպանողական են, բոլոր դեպքերում ձգտում է ոչ արևմտյան, ոչ արևելյան արտաքին քաղաքականություն, որ կարողանան բոլորի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենա։ Պետք է սակայն մի փոքր վերապահումներով մոտենալ, քանի որ ակնհայտ դեպի Արևմուտք է գնում, սակայն հիմա կանգ է առել, քանի որ հանգել է այն եզրակացության, որ ավելի ճիշտ է հենց այն քաղաքականությունը, որը ի սկզբանե Իրանի Իսլամական Հանրապետությունը որդեգրել է։

Կարծում եմ՝ շատ արագ կվերացվեն պատժամիջոցները, քանի որ երկուստեք կան շահեր և շահագրգռություններ։ Արդեն իսկ որոշ բաներ բանկային համակարգում Իրանին թույլ են տալիս, սա նշանակում է, որ գոնե 90 տոկոսով հաստատ է, եթե ինչ-որ բան չլինի, քանի որ Իսրայելն ամեն ինչ կանի, որ չլինի։ Դրա համար չեմ նշում 100 տոկոսով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում