Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ԱԺԲ-ն հայտարարում է անցումային կառավարության իր վարչապետի թեկնածուի անունը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդւ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Ռուս-ուկրաինական պատերազմով սկսված համաշխարհային ներկա հակամարտության ուղեծրում գտնվող Հարավային Կովկասում լարումն առաջիկայում սաստկանալու է:

Թուրք-ադրբեջանա-ռուսական մեծացող ճնշումները` հօգուտ Զանգեզուրի միջանցքի, Բերձոր-Աղավնո-Սուս բնակավայրերի հապշտապ էթնիկ զտումը հայերից, Ռուսաստանի ԱԳՆ բողոքի խելահեղ նոտան, ԱՄՆ, Իրանի, Ռուսաստանի հետախուզական գործակալությունների ղեկավարների Հայաստան այցելությունները, Սուրմալուի աղետը, հայկական ոստիկանության կողմից ռուսական ոստիկանության բռնի գործողությունների կապկումները` ազատ խոսքի եւ հավաքների ազատության դեմ` Հայաստանը հաստատուն քայլերով մոտեցնում են մի կողմից ինքնիշխանության եւ պետականության կորստյան, ինչպես նաև արտաքին` օտար կառավարման կետին, մյուս կողմից` պոտենցիալ նախապայմաններ են ստեղծում Հայաստանի իրական ապագաղութացման համար:

Հայաստանի ռեժիմի վարքագիծն ապացուցում է, որ այն չի ցանկանում դիմագրավել մարտահրավերներին և ինչպես 44- օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ, որդեգրել է ռուս-թուրքական ճնշումների առջև քայլ առ քայլ նահանջելու քաղաքականություն և շարժվում է դեպի Հայաստանի ինքնիշխանության հստակորեն տեսանելի կորուստ` հավանաբար իշխանափոխության տեսքով և Մոսկվային, հետևաբար և Անկարային սեփական ճակատագիրը կամովին հանձնելու ուղով: Թշնամու հետևողական առաջխաղացումը մենք տեսնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանում չի ձևավորվել ազգային շահեր հետապնդող անցումային կառավարություն: 44-օրյա պատերազմի կորուստները լինելու են անվերջ։

Այնքան ժամանակ` մինչև Հայաստանում չգիտակցվի, որ այս իշխանության օրոք չի դադարելու հայկական շահերի ծրագրված և հետևողական հանձնումը: Ընթացող աղետի պայմանններում հակաճգնաժամային արտակարգ քայլերի անհրաժեշտությունը բացարձակ է։ Հետևաբար, դրանցից առաջինով Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը: Այդ թեկնածուն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է։

Վարուժան Ավետիսյանը ներկայումս գտնվում է բանտում: Նա և իր ապստամբ ընկերները վերստին ձերբակալվեցին Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին: Այս ռեժիմը վախենում է, ոչ թե «հներից», որոնց ազատորեն ճամփորդելու և դրսում «բուժելու» հնարավորություն է տալիս, այլ` հենց Վարուժան Ավետիսյանից և նրա գաղափարակիցներից:

Թշնամու հայաստանյան կոլաբորացիոնիստների կողմից Բևեռի հետապնդումը բացահայտորեն վկայում է, որ իրենց մարդկային առաջնորդությամբ, թիմով, ապագաղութացման օրակարգ, անցումային փուլի վարում և երկրում համերաշխության վերականգնում ներառող ճանապարհային քարտեզով` ներքին թշնամիների այլընտրանք է հանդիսանում Ազգային-Ժողովրդավարական Բևեռը` ներառյալ Խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանն օժտված է առաջնորդության և կառավարման բացառիկ ձիրքով, բարոյական բարձր հատկանիշներով և սկզբունքայնությամբ, գաղափարական պատրաստվածությամբ, արտակարգ իրավիճակներում ցուցաբերվող կամային որակներով, վճռականությամբ, լայնախոհությամբ և իմաստնությամբ: Վարուժան Ավետիսյանը Հայաստանի փրկության դրոշակակիրն է: Վարուժան Ավետիսյանը մեր թեկնածուն է։ Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում