Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Idplus․ Իդրամի նոր գործընկերը նոր պլյուսներով բոլորի համար

Իդրամը միանում է նորաստեղծ idplus թվային լոյալության համակարգին։ Հիմա արդեն Իդրամով վճարումը ոչ միայն հարմար և արագ է, այլ առավել շահավետ՝ վճարումների դիմաց գործընկերներից ստացվող քեշբեքներին ավելացել են նաև բոնուսները։ Idplus-ն այսուհետ Իդրամի նոր ռազմավարական գործընկերն է։

Հիմա կպատմենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր համակարգը, ինչու և ինչպես միանալ, և ինչ առավելություններ կարելի է սպասել idplus-ից, եթե Իդրամի օգտատեր եք։

Եվ այսպես, idplus-ը լոյալության նոր՝ թվային, միասնական և ժամանակակից լոյալության համակարգ է։ Իդրամի համար նոր համագործակցությունը հեղափոխական է․ Իդրամ համակարգով վճարումներ կատարելիս, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով վաճառակետերում QR/NFC վճարումներ կատարելիս կարելի է ստանալ բազմաթիվ առավելություններ։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երկու հարթակների՝ Իդրամի և idplus-ի այս համագործակցությունը միտված է բարձրացնելու Իդրամի օգտատերերի գոհունակությունը և ապահովելու հաճախորդների լավագույն փորձառությունը։ «Համոզված ենք, որ idplus-ը մեր հաճախորդների համար լոյալության լավագույն ծրագիրը կլինի։ Սա շահավետ լուծում է թե՛ մեր օգտատերերի, և թե՛ գործընկերների համար, որոնք ևս կմիանան idplus-ին», – ասում է Քդենյանը։

Մի շարք վաճառակետերում քեշբեքներից բացի, հիմա օգտատերերը ստանում են նաև բոնուսներ ավելի շատ և շարունակական աճող քանակի գործընկերներից։ Բոնուսներն ավելանում են անմիջապես idplus հավելվածի «Քարտեր» բաժնում, որի ներսում հաճախորդը կտեսնի բոնուսների կուտակման պատմությունը, բոնուսների չափը, ընդ որում՝ յուրաքանչյուր վաճառակետից ստացված բոնուս կկուտակվի առանձին՝ թվային բոնուս քարտի տեսքով, և կուտակված բոնուսները հաճախորդը կկարողանա ծախսել անմիջապես նույն վաճառակետում։ Վերջինի համար idplus հավելվածի գլխավոր էջից պետք է պարզապես ընտրել «QR վճարում» կոճակը, սքանավորել վաճառակետում դրված Իդրամ QR-ը և վճարումը կատարել կուտակված բոնուսների հաշվին։ Իսկ եթե կոնկրետ գնման համար կուտակված բոնուսների չափը բավարար չէ, ապա մնացորդը կարելի է վճարել Իդրամ-ով․ հավելվածում ավտոմատ կերպով հայտնվում է կոմբո վճարման հնարավորությունը, որը թույլ է տալիս ճկուն կառավարել վճարման աղբյուրի տարբերակների համադրությունը բոնուսները օգտագործելիս:

Հաջորդ մեծ առավելությունը աճուրդի հնարավորությունն է idplus հավելվածում։ Շատերս եղել ենք մի իրավիճակում, երբ ունենալով կուտակված բոնուսներ որոշ վաճառակետերից, երկար ժամանակ չենք կարողացել դրանք օգտագործել, քանի որ այդ կետերում ոչ հաճախ ենք կատարել գնումներ։ Idplus-ը այս հարցին ևս հաճելի և նորարար լուծում է առաջարկում։ Եթե օգտատերը կուտակել է բոնուսներ որոշ վաճառակետերում և գերադասում է դրանց օգտագործման փոխարեն ստանալ գումար, ապա կուտակված բոնուսները կարելի է վաճառել idplus-ի «Աճուրդ» հատվածում՝ վաճառքից գոյացած գումարը ստանալով Իդրամ դրամապանակին։ Իսկ այդ բոնուսների պոտենցիալ գնորդները հնարավորություն կստանան ձեռք բերել դրանք գրեթե միշտ զեղչով․ աճուրդը գործում է հոլանդական աճուրդի կանոններով՝ աճուրդի ընթացքում գինը շարունակաբար նվազում է՝ մինչև վաճառողի կողմից ընտրած որոշակի սահմանը։

Սակայն, սա idplus հարթակի մեծ առավելությունների դեռ մի մասն է։ Հավելվածի «Քարտեր» բաժնում կարող եք տեսնել, որ առկա է նաև նվեր քարտերի բաժին։ Նվեր քարտերն ամբողջությամբ թվային են, ձևակերպման համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, իսկ վաճառակետից կախված՝ կարող եք ստանալ նաև քեշբեք։ Պատկերացնու՞մ եք՝ նվիրել արժեքավոր քարտ հեռավորության վրա՝ առանց անգամ փոքր ջանք գործադրելու։ Պետք չէ ոչ մի տեղ գնալ, գնել նվեր քարտ, փոխանցել նվերի հասցեատիրոջը, իսկ հասցեատերն էլ կարիք չի ունենա որևէ տեղ գնալ՝ ակտիվացնելու համար նվեր քարտը։ Լիարժեք հարմարավետություն, ապահովություն և նորարար մոտեցում ընդամենը մեկ հավելվածում։

Բոնուսներ, քեշբեքներ, նվեր-քարտեր տրամադրող գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ idplus հավելվածի «Առաջարկներ» բաժնում։

Հավելվածը ներբեռնել կարելի է՝ անցնելով հղումով, իսկ գրանցվել կարելի է SMS-ով կամ Իդրամ համակարգով։ SMS-ով մուտքի տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամար, ստանալ և մուտքագրել մեկանգամյա կոդը, ապա ստեղծել PIN-կոդ։ Իսկ եթե Idram&IDBank հավելվածի օգտատեր եք, ապա գրանցումն ընդամենը վայրկյանների հարց է․ ընտրում եք «Իդրամ» տարբերակը, ծրագիրն ավտոմատ տեղափոխում է Ձեզ Idram&IDBank հավելված, ապա ստեղծում եք PIN-կոդ, և վերջ․ Դուք արդեն idplus-ի օգտատեր եք։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում