Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ռուսները մեզ սաստում են, պետք է պատասխանենք՝ չենք վախենում՝ ո՛չ ձեր մնալուց, ո՛չ էլ գնալուց

Ռուսաստանի դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված նոտան Սուրմալուի իրադարձությունների հետ կապված արժանացավ հասարակական-քաղաքական լայն քննարկման։

Հայաստանում հայտարարված սգո  օրերին Ռուսաստանի դեսպանատունը ցավակցելու փոխարեն իր բողոքի նոտայի մեջ նշել էր, թե վրդովված են «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար»։

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցում, ըստ էության, շարունակել է դեսպանատան տարածած հաղորդագրության տրամաբանությունը՝ մասնավորապես նշելով, թե  Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների ինֆորմացիոն քաղաքականությունից։

Մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ մեզ հետ զրույցում  նշել էր, թե Մոսկվային մտահոգում է Հայաստանում առկա ռուսաֆոբիան, որի պատասխանատուն, ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն են։

Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի վերլուծաբանների մտահոգությունները պատահական չեն և անկասկած է, որ կան որոշակի դժգոհություններ Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եթե իրենք նման մտահոգություններ ունեն, թող աշխատեն դրանց պատճառները վերացնել․ «Մենք ռուսների նկատմամբ միշտ բարյացակամ ենք եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի փրկության համար հայ ժողովուրդը 300․000-ից ավել զինվորի կյանք է զոհել։ Իրենք պետք է դադարեցնեն Հայաստանի շահերն իրենց ձեռնտու ձևերով Ադրբեջանին ու Թուրքիային զոհաբերել։ Իրականում եթե դաշնակից են՝ թող կատարեն դաշնակցային պարտականությունները։ Եթերում էլ թող  դադարեցնեն հոգեբանական-տեղեկատվական տեռորը Հայաստանի ու նրա իշխանության հանդեպ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ Հայաստանի Հանրապետությունը թավշյա հեղափոխությունից հետո անդարձ վերցրել է ժողովրդավարական զարգացման ուղին և որևէ մեկին չի արտոնել վերահսկել իր խոսքի ազատությունը, ինչը որ սահմանված է  Սահմանադրությամբ ու օրենքներով․ «Թող սովորեն Հայաստանից  օրինակ վերցնել՝ ինչպես կարելի է  լինել խոսքի ազատության ջատագով՝ անգամ այն դեպքում, երբ  տեղեկատվական շատ հոսքեր կարգավորվում ու կազմավորվում են Ռուսաստանի կողմից»։

Եզրափակելով Շիրինյանն ասաց․ «Ծագումով այն հայերին,  որոնք  ռուսական տեղեկատվական օլիմպոս են բարձրացել՝ պետք է պարտադրեն Հայաստանի նկատմամբ չլինել թշնամական։ 1967 ՄԱԿ-ի կոնվենցիայով նման քննարկումները դիտվում են օտար պետության ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձ։ Իրենք դրա իրավունքը ոչ մի ձևով չունեն»,-եզրափակեց քաղաքագետը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մեզ սաստում են, սպառնում․ «Մենք էլ գիտենք, որ իրենք վատություն անել գիտեն՝ մի անգամ 918 թվականին զորքերը հավաքեցին ու գնացին, իրենց իսկ սկսած պատերազմում ռազմաճակատը լքեցին, դրա հետևանքները ծանր եղան։  2020 թվականին Թուրքիայի հետ միասին զորքեր մտցրեցին ու կործանեցին մեր երկիրը։  1990 թվականի հունիսի 12-ին լքեցին Սովետական Միությունը,հեռացան, մենք  մնացինք մենակ մեր հոգսերի ու  ու խնդիրների հետ դեմ՝ դիմաց։ Հիմա դա են հիշեցնում՝ ասում են ձեզ համար շատ անհարմար ժամանակ թիկունքից ձեզ կխփենք։ Իրենց խոսնակները, ազդեցության ագենտները՝ Լազարևյան, Գրիբոյեդովական պուտինյան խոսնակներ են, սկսել են իրենց պատրոնի շահերը ներկայացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ անելիքը մեկն է՝ կերտել ազատ, անկախ Հայաստան, մեր երկին տեր կանգնենք ՝ինչպես 1900 հռչակագրի օրերին։ Չենք վախենում՝ ո՛չ  ձեր  մնալուց, ո՛չ էլ լքելուց»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում