Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կիրիլը հրաժարվեց, Գարեգին Երկրորդը կմեկնի՞

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում սեպտեմբերի 13-15-ին տեղի ունենալիք աշխարհի հոգևոր առաջնորդների համաժողովին: Թե ինչն է նրա հրաժարվելու պատճառը, ռուս ուղղափառ եկեղեցին չի հստակեցրել, ասելով միայն, որ տեղի չի ունենա Ռուսաստանի Պատրիարքի և Հռոմի Պապի հանդիպումը, որ նախատեսված էր համաժողովի շրջանակում և ինչի մասին հայտարարել էր նաև Պապը, որը ընդունել է Ղազախստանի նախագահի հրավերը: Եթե հանդիպումը տեղի ունենար, այն կլիներ երկրորդը: Նրանց միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016  թվականին: Արդյո՞ք Ռուսաստանի Պատրիարքը հրաժարվել է Ղազախստան մեկնելուց, որպեսզի խուսափի Հռոմի Պապի հետ հանդիպումից, դժվար է ասել: Չի բացառվում, որ կան ավելի այսպես ասած սովորական պատճառներ, կապված  ընդհուպ առողջական վիճակի հետ: Այդ տեղեկությունը հատկանշական է մեկ այլ լուրի ֆոնին:

Նախօրեին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր հրապարակային խոսքում ցավակցություն էր հայտնել ռուսական քաղաքականության, ռուսական աշխարհ կոչված գաղափարախոսության, ռուս ուղղափառության կարկառուն հեղինակ և ջատագով Ալեքսեյ Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի մահվան կապակցությամբ, նշելով, թե նա անմեղ զոհ էր: Այն, որ Հռոմի Պապը որոշել էր անդրադառնալ կատարվածին, խոսում է այն մասին, որ դրան տրվել է բավականին լայն և խորը նշանակություն: Թե հատկապես ինչ տողատակեր կարող են լինել դրանում, սա թերևս երկար խոսակցության առարկա է, սակայն հատկանշական էր Վատիկանի առաջնորդի որոշակի «տրամադրող» ազդակը կամ մեսիջը դեպի Ռուսաստան: Դա միջկրոնական «համերաշխությա՞ն», թե՞ քաղաքական մեսիջ էր, դարձյալ բարդ է ասել:

Անկասկած է, որ Վատիկանն այդ իմաստով լոկ կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնը չէ, այլ նաև համաշխարհային քաղաքականության նշանային յուրօրինակ, առանձնահատուկ կենտրոն և թերևս մասնակից: Հռոմի Պապի ցավակցություն-անդրադարձը Դուգինայի սպանությանը, ուշադրության է արժանի հենց այդ ասպեկտով: Իրավիճակը առավել հետաքրքիր է, որ այդ ֆոնին էլ Ռուսաստանից «գալիս» է «պատասխան», որ Կիրիլը չի մասնակցի հոգևոր առաջնորդների համաժողովին: Միևնույն ժամանակ, թերևս չարժե բացառել և այն, որ այդ որոշումը կարող է պայմանավորված լինել ռուս-ղազախական քաղաքական հարաբերությամբ: Այդ հարաբերությունը մի քանի օր առաջ Սոչիում քննարկում էին Ղազախստանի նախագահ Տոկաևն ու ՌԴ նախագահ Պուտինը: Մոսկվայի և Նուրսուլթանի հարաբերությունն այդ իմաստով բոլորովին հարթ չէ և այդ համատեքստում էլ ուշադրության է արժանի Կիրիլի այցի չեղարկումը, հատկապես Ղազախստանի նախագահի՝ այս օրերին Բաքու այցի ֆոնին, որտեղ ադրբեջանական պրոպագանդան խոսում է ընդհուպ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքիա, Ադրբեջան «աշխարհաքաղաքական քառյակի» մասին: Կիրիլի որոշումը ուշադրության է արժանի նաև հայկական դիտանկյունից: Շաբաթներ առաջ հարց է բարձրացրել, թե արդյոք Ղազախստանում տեղի ունեցող համաժողովը Ռուսաստանի Պատրիարքը կարող է օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների մասնակցությամբ եռակողմ նոր հանդիպում կազմակերպելու համար: Պատերազմից հետո այդպիսի մի հանդիպում Ռուսիո Պատրիարքը կազմակերպեց  2021 թվականի հոկտեմբերին, Մոսկվայում: Փաստորեն, Ղազախստանում չի լինի եռակողմ այդպիսի հանդիպում, եթե Կիրիլ Պատրիարքը չեղարկում է իր այցը Ղազախխստան: Այցի մասին որևէ դիրքորոշում չէր հրապարակել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ մեկնելու՞ է, թե՞ ոչ: Չի բացառվում, որ նա սպասում էր Ռուսիո Պատրիարքի դիրքորոշմանը:

Այն, որ Ղազախստանում չի լինի հանդիպում Կիրիլի կամ նրա հովանու ներքո նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ, արդեն պարզ է: Բայց, Ղազախստանում հավաքը կարող էր լինել Գարեգին Երկրորդի և Ֆրանցիսկոս Առաջինի հանդիպման հնարավորություն: Կմեկնի՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղազախստան, առավել ևս այնտեղ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք հայկական կրոնա-մշակութային ժառանգության համար առաջացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում