
Երևանի «Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» արգելքը և պատմության մեջ առաջին անգամ խաղալ Եվրոպա լիգայի խմբային փուլում։ «Շերիֆին» զիջեցինք հետխաղյա 11 մետրանոցներով։ Ամեն ինչ մեր ձեռքերում էր, կարող էինք հաղթել։ Այո, հաղթանակը շատ մոտ էր, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և հիմա միանգամայն ճիշտ չի լինի պարտության մեջ մեղադրել որևէ մեկին, առավել ևս 11 մետրանոցից վրիպած ֆուտբոլիստներին։ «Փյունիկը» պայքարեց մինչև վերջ, արեց հնարավորինը, բայց եկեք համաձայնվենք, որ մեր չեմպիոնին ինչ-որ բան չհերիքեց։ Խոսենք թերևս կադրային խնդիրների մասին։ 2021/2022 թթ․ մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկից» հեռացան բազվաթիվ առաջատար խաղացողներ։ Եվրագավաթներում մեր չեմպիոնը մեկնարկեց ըստ էության նոր կազմով։ Կար խաղացվածության խնդիր։ Միևնույն ժամանակ կարճ էր պահեստայինների նստարանը։ Հայաստանի մեկնարկած առաջնությունում «Փյունիկն» արդեն 2 պարտություն է կրել զիջելով «Արարատին» և «Վանին»։ Արձանագրենք թերևս, եվրագավաթներում լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով նախապատրաստվել։
Եթե ակումբը նպատակ ունի խաղալու Եվրոպայի կամ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին, ապա պետք է ստեղծի կադրային լուրջ ռեզերվ։ Վստահ ենք, եթե «Փյունիկում» կադրային խնդիրներ չծագեին, մեր թիմը կհաղթեր «Շերիֆին» և գործը չէր հասնի հետխաղայա 11 մետրանոցներին։ Կարևոր մի փաստ։ Եվրագավաթային վերջին չորս հանդիպումներում «Փյունիկին» չի հաջողվել գեթ մեկ գնդակ խփել։ Ավելին երևանյան թիմը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր է նվաճել առանց սեփական հարկի տակ գոլ խփելու։ «Փյունիկը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից որտեղ պայքարից դուրս էր թողել Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։Երևանում ոչ-ոքի 0։0 խաղալուց հետո «Փյունիկը» պատասխան հանդիպումն ավարտել էր 2։2 հաշվով և առավելության հասել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Որակավորման երրորդ փուլում մերոնք հաղթեցին Լյուքսմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Երևանում «Փյունիկը» զիջել էր 0։1 հաշվով սակայն պատասխան խաղում առավելության հասել խոշոր 4։1 հաշվով։ Որակավորման երրորդ փուկում «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքում 7։0 հաշվով զիջել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվեննա Զվեզդային»։ Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվել էր 5։0, իսկ երևանյան մրցավեճը 0։2 հաշվով։ Հավելենք, որ Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ ներկայացուցիչ ունեցավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։
2019 թվականին «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց «Դյուդելանժին»։ Մեկ տարի անց նույն «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով պարտվեց նույն «Ցրվենա Զվեզդային»։ Անցյալ տարի էլ Երևանի «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 1։0 հաշվով դիմակայությունը տանուլ տվեց Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյջերսին»։ Փաստորեն, 4 դիմակայություններից երկուսում մեր թիմերը զիջել են հետխաղյա 11 մետրանոցներում, երկու դիմակայութունում էլ մեկ գնդակի տարբերությամբ։ Սա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին մեր ակումբային ֆուտբոլում որոշակի աճ գրանցվել է։ Մենք շատ մոտ ենք Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ մրցաշարի խմբային փուլի ուղեգրին տիրանալուն։ Ավելի արդյունավետ և հետևողական աշխատանք տանելու դեպքում գալիք տարի կարող ենք հասնել մեր տպատակին։ Հայկական 3 ակումբների հաջողվել է խաղալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, ինչը վատ արդյունք չէ։ Մնում է թերևս չկրկնել սխալները, որոնք թույլ տրվեցին եվրագավաթների խաղարկության ժամանակ։
Չմոռանանք, ինչ իրավիճակում հայտնվեց «Ալաշկերտն» անցյալ տարի, երբ խաղաց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Նույն մրցաշարին մասնակցելու է «Փյունիկը»։ Արդեն այսօր տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հաջողություն ենք մաղթում մեր չեմպիոնին և ակնկալում բարձր արդյունք մեկնարկելիք մրցաշարում։