Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ադրբեջանը սպառնում է ԱՄՆ-ի՞ն. «Համլետի հոր ուրվականը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի նշանակմանը, որ կատարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, ԱՄՆ այդ կարգավիճակում, ըստ այդմ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում նշանակել է Ֆիլիպ Ռիքերին: Ռիքերը բարձրաստիճան դիվանագետ է, որը աշխատել է ընդհուպ պետքարտուղարի օգնական՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով: Բաքվի արտգործնախարարությունն արձագանքելով այդ նշանակման առիթով Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ասել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերակենդանացնելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ դուրս կմնա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության կարգավորման գործընթացից:

Փաստացի, Բաքուն սպառնում է Վաշինգտոնին: Պետք է ենթադրել, որ այդ սպառնալիքը կամ զուտ ներքին սպառման համար հնչեցվող ձևականություն է, որ հետո կարող է բացատրվել Վաշինգտոնին՝ ըմբռնման արժանանալու հույսով, կամ Բաքվի «շուրթերով» բարբառում են Մոսկվան, Անկարան, և գուցե նույնիսկ Իրանը, այլ կերպ ասած ռեգիոնալ ձևաչափի շահառու երկրները, որոնք ձգտում են կովկասյան հարցերում առավելագույնս դուրս մղել Արևմուտքին, այլ կերպ ասած՝ պարզապես Միացյալ Նահանգներին:

Մյուս կողմից սակայն, խոշոր հաշվով գործ ունենք մի վիճակի հետ, երբ Ադրբեջանը պարզապես կարող է ունենալ խուճապային ընկալում: Բանն այն է, որ Միացյալ Նահանգների նոր նշանակումը հուշում է, որ Վաշինգտոնը ոչ միայն դիտարկում է Կովկասի հանդեպ աշխույժ քաղաքականության շարունակություն, այլ Կովկասը այդ առումով դիտարկում է նաև ռեգիոնալ «ճյուղավորման» մեկնակետ՝ եվրասիական շրջանակով, ինչի մասին է խոսում Ֆիլիպ Ռիքերի՝ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախկին օգնականի թեկնածության ընտրությունը: Իսկ, որքան աշխույժ է ԱՄՆ-ն, այդքան Ադրբեջանի համար բարդ է լինելու խաղը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հավակնությունների շրջանակում՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Կովկասի երեք երկրների շարքում ունի զգալի տնտեսական և ռազմա-քաղաքական առավելություն:

Այլ կերպ ասած, ԱՄՆ նկատելի աշխուժությունը Ադրբեջանի համար բարդացնելու է այն 3+1+2 տրամաբանությունը, որով Բաքուն դիտարկում է խաղը Թեհրան, Անկարա, Մոսկվա եռանկյունում, ձգտելով դիտարկվել Հայաստանից ու Վրաստանից բարձր կարգավիճակով և այդ կերպ ստանալ ռեգիոնալ «պարեկի» կարգավիճակ: Ընդ որում, Բաքվի համար այդ ամենում մտահոգության առարկա է ոչ միայն այդ կարգավիճակի անհասանելիությունը, այլ նաև այն առումով, որ չնայած Մինսկի խմբի գործունեության դե ֆակտո դադարեցմանը, դե յուրե առումով խումբը առ այսօր լուծարված չէ և կարծես թե որևէ մեկը չի էլ պատրաստվում անել դա: Գուցե դրա համար չկա ժամանակ, գուցե այդ հարցը թողնված է այսպես ասած նոր աշխարհակարգային պայմանավորվածությունների վերջնականացմանը՝ համաշխարհային հիբրիդային պատերազմից հետո, բայց բոլոր դեպքերում Մինսկի խմբի գոյությունը «Համլետի հոր ուրվականն» է Ադրբեջանի համար, որի ամեն մի հիշատակում ցնցում է Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում