Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Ինչպե՞ս է եղել, որ ԶՊՄԿ-ի նախկին տնօրենը մինչև հիմա 15 մլրդ գումար է մուծում որպես վնասի հատուցում, ու քրգործ չի հարուցվում

2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացավ 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն»-ից։ Ամիսներ շարունակ խոսվեց այս գործարքի ոչ թափանցիկ լինելուց։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր 6.8 տոկոսի կառավարումը ևս հանձնում է ԱՆԻՖ-ին։

«Այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին կամ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»։ 2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել: Երբ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, արդեն մենք այդ բաժնեմասը ևս հանձնում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին» կառավարման համար»,- ասաց նա:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով գործարքին, նշեց, որ ցանկացած գործարք, այն էլ այսպիսի նշանակություն ունեցող, պետք է թափանցիկ լինի․ «Մենք պետք է ծանոթանանք այդ գործարքին, որովհետև միայն այն չէ, որ պետությունը այսօր բաժնետոմս է ստանում, կարող է այդ բաժնետոմսը այնքան պարտք ունի, որ այդ ամբողջ պարտքը ընկնում է բյուջեի վրա, և այնպես չէ, որ պետք է ուրախանանք, որ մեզ նվեր են տալիս։ Մենք պետք է ծանոթանանք պայմաններին»,-ասաց նա։

Վարդանյանը կասկսածելի է համարում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենի կողմից 15 միլիարդ բյուջե մուծումը․ «Մենք այդպես էլ չիմացանք որպես ի՞նչ է այդ գումարները մուծել, եթե դա գողացված էր, ինչի քրեական գործ չի հարուցվել, եթե նվեր էր, չասացին նվեր է, ասացին վնասի հատուցում։ Եթե վնաս էր պատճառվել, ինչո՞ւ որևէ քննություն չիրականացվեց, այստեղ մութ բաներ կան, և չենք կարող գնահատել։ Ես կարող եմ գնահատել այս գործընթացը ոչ թափանցիկ։ Հենց այնպես նվեր չեն տալիս։ Կարող է այնքան պարտք ունի, որ ամբողջը մեր բյուջեի վրա է շուռ գալու։ Եվ թող բացատրեն՝ ինչպես է լինում, որ մինչև հիմա նվեր չէին տվել, հիմա նվեր են տալիս, ինչպես է եղել, որ մինչև հիմա 15 միլիարդ գումար են մուծում որպես վնասի հատուցում, ու քրեական գործ չի հարուցվում։ Թող հարուցեն, թող պարզեն ինչքան է։ Պետք է իմանանք, որ որևէ գործընթաց է եղել»։

Նրա խոսքով՝ առնվազն քրեական գործ պետք է հարուցված լիներ, որ իմանայինք՝ 15 միլիա՞րդ է, թե 115 միլիարդ է, թե 300 միլիարդ։ Նա հիշեցրեց, որ դեռ 2019թվականին բնապահպանության տեսչական մարմինն արձանագրել էր, որ այնտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է տեղի ունեցել, պարզվել էր, որ 18 միլիոն տոննա ապօրինի հանքաքար էր հանվել, ևփոխանակ պարգևատրեին բնապահպանական տեսչական մարմինի ղեկավարին, ազատեցին աշխատանքից, իսկ հետո պարզվեց՝ ինչ-որ վնասի հատուցում անում։

«Շատ հարցեր կան, և մինչև այդ փաստաթղթերը մեր ձեռքի տակ չլինեն, մենք չենք կարող գնահատական տալ։ Բայց այն, որ թափանցիկ չէ այս գործընթացը, փաստ է, մինչդեռ հանքարդյունաբերության մեջ ամեն բան պետք է թափանցիկ լինի։ Կառավարության կողմից թափանցիկության սկզբունքը խախտվում է։ Եվ այնտեղ մութ գործեր են կատարվում, միջազգային չափանիշին չեն համապատասխանում։ Տեսեք՝ Հետքը գրում է, որ Ջազվեի ինչ-որ մի մենեջեր այնտեղ մեծ բաժնետոմս ունի, դա արդեն թափանցիկ չէ, այն, որ Վանեցյանի եղբայրները Կիպրոսում բաժնետոմսեր ունեն, թափանցիկ չէ, այսինքն՝ տարբեր փազլներ հավաքում ենք, հասկանում ենք, որ մի բան այն չէ, բերում գումար է մուծում որպես վնասի հատուցում նախկին տնօրենը և որևէ պատասխանատվություն չի կրում։ Հիմա մեր պետության բաժնետոսմերի տեսքով նվերները ավելանում են, ինչուների պատասխանը չկան, սա նշանակում է, որ այստեղ մի բան այն չէ, իսկ թե ինչը այն չէ, չեմ կարող ասել, ես իրաբան եմ, և ես փաստաթղթերը պետք է տեսնեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում