Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է նախաձեռնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի համաձայն նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։

Այս նախագիծը խաթարում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը, այն հակասում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականության սահմանադրական փիլիսոփայությանը։

Օրենքի նման փոփոխությունները, ըստ էության, երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտականությունից ազատվելու պսևդոօրինական հնարավորություն է, ինչն էլ լեգալացնում է զինվորական ծառայությունից խուսափելու կոռուպցիոն դսևորումները։

Նախագիծն ինքնին, քաղաքացիների սոցիալապես աղքատ խավի նկատմամբ խտրականության վառ արտահայտություն է։ Այն չի պատասխանում այն բազմաթիվ հարցերին, որոնք առկա են զինված ուժերում։

Կառավարության պաշտոնական հիմնավորումներն էլ իրենց հերթին չեն բխում երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրներից։

Նախագիծը որևէ ռազմավարական խնդիր չի լուծելու, այն առաջացնելու է նոր խնդիրներ, որոնք խորացնելու են առանց այդ էլ երկրում գոյություն ունեցող սոցիալական անարդարությունը և սոցիալական շերտերի միջև բեևռացվածությունը։

Այսպիսի նախագծի շրջանառումն ինքնին խորը կասկածներ է առաջացնում ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների և համաշխարհային արդյունավետ բանակային կառուցվածքների վերաբերյալ պատասխանատու այրերի ամբողջական կոմպետենտության և կարողությունների վերաբերյալ։

Քառասունչորս օրյա պատերազմը և դեռևս ընթացող գլոբալ մակընթացությունները լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցրել մեր երկիրը, պետական և պաշտպանական կառույցները։

Շրջանառության մեջ դրված սույն նախագիծը, մեր գնահատմամբ, քաղաքական, հասարակական և սոցիալական օբյեկտիվ լարվածություն կարող է առաջացնել։

Հայաստանի և հայկական ժողովրդավարության հիմնարար կարիքները, տարածաշրջանում խաղաղության հռչակված օրակարգի բացարձակ առաջնահերթությունը, իշխանության կողմից հրատապ քաղաքական որոշումներ ընդունելու կարիք են զգում, իսկ Հայաստանում բանակի զարգացման խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ:

Ստանդարտ պատկերացումները պետք է մերժել ի բնե։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ է դիտարկել համատեքստը՝ աշխարհաքաղաքական ընթացող իրողությունները և փոփոխությունները, որոնք գալու են փլուզումից հետո և որտեղ կարևոր և ծանրակշիռ դեր պետք է ունենան Հայաստանի զինված ուժերը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում Կառավարությանը հրաժարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից և զերծ մնալ այս խիստ վտանգավոր և հանրային բարքերն այլասերող նախաձեռնությունից։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

25․08․2022 թ․

ՀՀ, Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում