Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Տարբեր ԶԼՄ-ների ակնարկները անհիմն են ու անտեղի. հորդորում եմ զերծ մնալ փաստազուրկ ակնարկներից

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Radar Armenia հարցմանն ի պատասխան, անդրադարձել է մամուլում արվող հրապարակումներին։ Այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-ների կողմից պարբերաբար արվող հրապարակումներում հոլովվում է իմ անունը՝ տրամադրելով ոչ ամբողջական, խեղաթյուրված ու մանիպուլացված տվյալներ և փորձելով իմ անվան հետ կապված քաղաքական շահարկումներ կատարել։ Այդ կապակցությամբ, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Երբևէ չեմ թաքցրել, ավելին՝ բացեիբաց հայտարարագրել եմ շահարկվող գումարը, որը ստացել եմ որպես ժառանգություն իմ հայրիկից՝ 2020 թվականին։ Հատուկ ուզում եմ արձանագրել, որ հայրս երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել և զբաղվել է բացառապես ձեռնարկատիրական մասնագիտական գործունեությամբ։

Շահարկվող տունը ձեռք եմ բերել այդ միջոցների հաշվին, ինչը հեշտությամբ և առանց հավելյալ մասնագիտական գիտելիքների ու ունակությունների կարելի է տեսնել երկու տարիների՝ 2020 և 2021 թվականներին իմ ներկայացրած հայտարարագրերի պարզ համեմատությամբ։

Ինչ վերաբերվում է ինձ պատկանող ընկերությունների բաժնեմասերին, որոնք հիմնադրվել են 1995 և 2002 թվականներին, ապա դրանք օրենքով սահմանված կարգով հանձնված են հավատարմագրային կառավարման։

Դեռևս 2018 թվականին, երբ նշանակվեցի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, համապատասխան գրությամբ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել մեր ընտանիքին պատկանող ընկերությունների մասին։

Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ և այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոններում աշխատելուս ընթացքում մեր ընտանիքին պատկանող ընկերությունները այդ նախարարությունների կողմից հայտարարված որևէ մրցույթի չեն մասնակցել. մրցույթներին մասնակցությունը վերսկսվել է միայն այդ պաշտոնից իմ ազատվելուց հետո։

Հետևաբար, տարբեր ԶԼՄ-ների կողմից այս առիթներով արվող ակնարկները համարում եմ անհիմն ու անտեղի և հորդորում եմ հրապարակումներում պահպանել էթիկան՝ զերծ մնալով իմ անվան շուրջ փաստազուրկ ակնարկներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում