Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Մասսայական թալան է,  գյուղացու համար ոչինչ չի արվում․ կնքվել են խաղողի մթերման պայմանագրերը

Խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է, որի մասին օրերս հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա նշմամբ՝ մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Նրա փոխանցմամբ, ճիշտ է, ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, սակայն ամեն բան ընթացքի մեջ է, կա ակնառու դրական տեղաշարժ։ Հատկանշական է, որ մթերման գործում ամեն բան արվում հավասար կերպով, որպեսզի ոչ մի կողմ չտուժի և գործընթացում ներգրավված լինեն բոլոր կնքված պայմանագրերը։ Մասնագետների դիտարկմամբ՝ եթե աշխատանքներն ընթանան այն հունով, որով հիմա, ապա ապագայում կունենաք դրական  արդյունքներ։ Կարևոր է, որ մթերողները և աճեցնողները միասին գնան ավելի երկար և բազմամյա պայմանագրերի կնքմանը:

Նշենք, որ Քերոբյանի խոսքով՝ այս տարի բավականին լավ բերք է աճեցվել, վերջին տարիներին  սկսել է ավելանալ գինեմետ սորտի խաղողի բերքը, որն, իհարկե, գինի դառնալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, այսինքն՝ կան բոլոր նախադրյալները ոլորտի կայուն զարգացման համար։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, որի խոսքով՝ լուրջ թերություններ կան, ժամանակն ամեն բան ցույց կտա, սակայն որևէ հստակ բան ասել չի կարող։ Ցավոք, կրկնվում է անցյալ տարվա պատմությունը և մի քանի օր անց ամեն բան ավելի պարզ կդառնա։ Արդեն իսկ կան դժգոհություններ, որոնք հիմնականում գնի հետ են կապված։ Կառավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի այս ոլորտին, որ գործարանները միմյանց հետ չպայմանավորվեն ու չսկսեն իրենց պահանջները թելադրել գյուղացուն։

«Թերություններն իրականում շատ են, գնայինով չի վերջանում ամեն բան։ Մասսայական թալան է․ թալանում են գյուղացուն, հատկապես այն դեպքում, երբ բազում նյութեր են օգտագործվում այս գործում՝ սկսած դիզվառելիքից, որի և մնացած անհրաժեշտ գործիքների գինը կտրուկ աճել է՝ մոտ երկուսից երեք անգամ․ դա էլ իր հերթին ազդել է արտադրանքի ինքնարժեքի վրա։ Ըստ երևույթին, գործարանները կթելադրեն անցած տարվա գինը, որը, իրականում, գյուղացու հանդեպ անընդունելի քայլ կլինի»,- շեշտում է Բերբերյանը։

Ոլորտում առկա յուրաքանչյուր խնդիր միանգամայն լուծելի է, պետք է պարզապես գնալ բարեփոխումների, սակայն Կառավարությունը ոչինչ չի անում, որովհետև ոլորտի համապատասխան մասնագետ անգամ չունի, որը կզբաղվեր այդ հարցով․ այս տեմպերով երևի թե չենք էլ ունենա այդ մասնագետին։

Ճիշտ է, ունենք լավ որակի բերք, կան խաղողի հատուկ տեսակներ, որոնք օգտագործում են կոնկրետ նպատակով՝ գինեգործություն, կոնյակի պատրաստման և այլն, սակայն այն, որ Քերոբյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին սկսել է ավելանալ գինեմետ սորտի խաղողի բերքը, որն, իհարկե, գինի դառնալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, Բերբերյանն ասաց՝ արդյոք նա երբևէ տեսե՞լ է գինու գործարան, մասնակցե՞լ է խաղողի մթերման աշխատանքներին, եթե այո, ապա նման բան, միանգամայն, չէր ասի։ Փաստ է, որ Հայաստանում խաղողի վատ սորտեր չկան, սակայն նման լավատաեսական բաներ ասելն էլ հիմա ճիշտ չէ։ «Խնդիրն այն է, որ այս խոսքերի համար, վաղն ինչպե՞ս է պատասխան տալու, եթե մի բան այնպես չընթանա, ինչպես, որ նախատեսված էր ու դժգոհությունները նոր թափով սկսեն ավելանալ, առանց այն էլ հիմա էլ կան ու մոտ ապագայում ևս կլինեն․ որևէ քայլ չի արվել, որպեսզի գյուղացին մեզ հետ կապվի։ Գործարաններն էլ կրկին կստանան ցածր տոկոսով վարկեր, կորոշեն ինչպես դա տնօրինել և նորից կտուժի գյուղացին»։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե բարեփոխումներ չարվեն, ցավոք, գալիք տարի ևս կանգնելու ենք «ջարդած տաշտակի առաջ», առանց այն էլ հիմա կրկնվում է նախորդ տարվա իրավիճակը։ Կառավարությունը գյուղացու համար ոչինչ չի անում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում