Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ռուբեն Սադոյանն Էստաֆետը հանձնում է ակտիվ նոտայի վրա․ Ի՞նչ պետք է անի Վրաստանում ՀՀ նոր դեսպանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս  որոշման հետ կապված, ի՞նչ կտա նոր դեսպանի նշանակումը երկկողմ հարաբերություններին։

Հույս ունենանք, որ Վրաստանը ևս  շուտով Հայաստանում նոր դեսպան կնշանակի։ (խմբ․ Մ․ Գ Հայաստանում Վրաստանի դեսպան ․ Գեորգի Սագանելիձեն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը 2021 թվականի օգոստոսին, նրանից հետո  նոր դեսպան չի նշանակվել):

Այս պահի դրությամբ կարելի է ֆիքսել, որ վերջին հինգ տարիների ընթացքում դեսպան Պարոն Սադոյանը բարձր նշաձող է սահմանել՝ ակտիվորեն համագործակցել է Վրաստանի իշխանությունների հետ, կապել երկու երկրներն ու պաշտպանել այնտեղ մեր շահերը։ Դեսպան Սադոյանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը բավականին ակտիվ նոտայի վրա, հանձնում այդ էստաֆետը պարոն Սմբատյանին։ Ըստ տարբեր գնահատականների՝ պարոն Սմբատյանը ևս կշարունակի աշխատանքը բարձր մակարդակով։  Վրաստանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար ու այնտեղ ակտիվ աշխատելը բավականին լուրջ աջակցություն է պաշտոնական Երևանին՝ այս բարդ տարածաշրջանային գործընթացների ժամանակ։

-Կարծում եք դեսպանների աշխատանքից շա՞տ բան է կախված։

-Այո՛, քանի որ իրենք տեղում աշխատում են՝ ներկայացնելով իրենց երկրի իշխանություններին։ Դեսպանները կապ են հաստատում ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների՝ Վրաստանում աշխատող  իրենց գործընկերների հետ, այլ նաև Վրաստանում  տարբեր գերատեսչությունների հետ են աշխատանք իրականացնում։  Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ ունեն։ Դիվանագիտության մեջ շատ կարևոր է լեզու  գտնել տարբեր մարդկանց հետ ու այդ ձեռքբերված  ընկերությունն օգտագործել ի նպաստ պետության։ Իմ կարծիքով՝ դա պարոն Սադոյանի պարագայում շատ լավ ստացվում էր։ Շատ բաների մասին նույնիսկ չարժե խոսել, բայց մանավանդ 2020 թվականի պատերազմի ֆոնին՝ նա գործել է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Տարբեր գնահատականներով արդեն կարծիք է ստեղծվել նաև նոր դեսպանի հետ կապված, և ես հուսով եմ, որ ինքը ևս պրոֆեսիոնալ է, իր գործը գիտի,  ակտիվորեն շարունակելու է ու դինամիկ է պահելու հայ-վրացական հարաբերությունները։

Նոր դեսպանը աշխատել է նաև նախկին իշխանությունների օրոք, եղել է Գերմանիայում մեր դեսպանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Հեղափոխությունից հետո ոչ մեկ երկրում խնդրի ունեցանք, այն իմաստով, որ դեսպանները ի նպաստ Հայաստանի չէին աշխատում։ Կարծում եք այս դեպքում խնդիրներ չե՞ն առաջանա։

-Այս պարագայում մենք պետք է ֆիքսենք, որ նա կադրային դիվանագետ է, ով երկար տարիներ Գերմանիայի հետ է կապված եղել ու աշխատել է Գերմանիայում։ Իմ կարծիքով՝ Գերմանիայի նման կարևորագույն երկրում իր ձեռք բերած փորձը շատ լուրջ նախադրյալ է ակտիվ աշխատելու նաև Վրաստանում։ Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն և  իր ունեցած կոնտակտները, որոնք նա ձեռք է բերել  Գերմանիայում աշխատելու տարիներին, Վրաստանի պարագայում բավականին լուրջ օգնություն կլինի։ Համարում եմ, որ կա լուրջ հնարավորություն մեր շահերը Վրաստանում լավագույնս ներկայացնելու համար։

-Կա՞ն այս փուլում առաջնահերթություններ։

-Պարզ է, որ սկզբանական շրջանում ադապտացիոն փուլ  է լինելու՝ ճանաչողական հանդիպումներ, կոնտակտների հաստատում։ Քանի որ կան արդեն  արված որոշ աշխատանքներ ու ձեռքբերված կոնտակտներ, այստեղ շատ կարևոր է, որ արված գործի շարունակություն լինի և պարոն Սադոյանի բոլոր  աշխատանքային կապերն ու կոնտակտները օգտագործվեն երկկողմ հարաբերությունները դինամիկ պահելու համար։ Շատ կարևոր են ենթակառուցվածքային պրոցեսները, անվտանգության հարցերը՝ այսինքն տարածաշրջանային  նշանակության, առևտրատնտեսության ոլորտի  բոլոր  խնդիրները։ Շատ կարևոր է գործի մեջ մտնելուց հետո այդ կոնտակտները պահել ու աշխատանքներ տանել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում