Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Սխալ է Վրաստանում «Արժանի գործընկեր» զորավարժություններին չմասնակցելը․ ՌԴ-ն Ադրբեջանի հետ է, պետք է այլընտրանքներ փնտրենք

Վրաստանում վեցերորդ անգամ տեղի կունենա «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունը, որի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը՝ Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։

Այս տարի առաջին անգամ «Արժանի գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիան, Լիտվա-Լեհաստան-Ուկրաինայի բազմազգ բրիգադը և Շվեդիայի զինված ուժերը: Զորավարժությունների ընթացքը ներկայացրել է ՊԲ հրամանատար՝ «Արժանի գործընկեր 2022»-ի ղեկավար, բրիգադային գեներալ Ռոլանդ Ձնելաձեն։

Նշենք, որ Հայաստանը վերջին անգամ զորավարժություններին մասնակցել է 2018 թվականին։Այդ ժամանակ Հայաստանը զորավարժություններին մասնակցում էր զ 4 հոգանոց սպայական կազմով։ Հայ սպաները զբաղեցնում էին տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամությանը ձգտող Վրաստանն է նման զորավարժություններ անցկացնում, այլ  անգամ ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանն ու Ղազախստանը․ «Մենք տեսնում ենք, որ աշխարհում առկա նոր մարտահրավերները բերեցին նրան, որ պետությունները ման են գալիս լրացուցիչ լծակներ՝ պաշտպանելու իրենց անվտանգությունը։  Վրաստանն այսօր ռեալ ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու է, բայց այլ երկրներ ևս ձգտում են ու ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնել։ Հետխորհրդային մյուս երկրները ևս հասկանում են, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել անվտանգությունը, փորձել ակտիվ աշխատել, որպեսզի ուժեղացնեն ու բալանսավորեն անվտանգության համակարգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ զարմանալի է, որ Հայաստանը նորից չմասնակցելու որոշում ունի․ «Համարում եմ, որ սա սխալ որոշում է և կոչ եմ անում կառավարությանը մասնակցել։ Եվ սա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը բացահայտ Ադրբեջանի հետ է։ Վերջին Բերձորի իրադարձություններն էլ դրա վկայությունն են։ Այն պարագայում, երբ դու  անվտանգության վաակումի մեջ ես, պետք է որոնման ավելի ակտիվ պրոցես սկսես։ Իրադարձություններն արագ են զարգանում։  Այստեղ պետք է տարբեր ուղղությունների մասին մտածել՝ այդ թվում նաև այլ խաղացողներից զենք առնելու։ Ի վերջո այդ զորավարժություններին մասնակցելու դեպքում մեր բանակի ստորաբաժանումներն ավելի ուժեղ կդառնային, ավելի պատրաստված կլինեին։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ մասնակցել։ Չգիտեմ, թե մեր կառավարությունը որ պատճառները թույլ չտվեցին մասնակցել, բայց ես համարում եմ, որ մենք պետք է մասնակցեինք»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ամենայն հավանականությամբ կան մտավախություններ, որ այդ մասնակցությանը դեմ կլինի Ռուսաստանը․ «Բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան դու զգուշավոր ես, այնքան ավելի շատ ես կորցնում։ Օրինակ՝ նույն Ադրբեջանը զգուշավորություն չի ցուցաբերում։ Ադրբեջանը հիմա տարբեր տեղերում հակառուսական քայլեր է անում։ Փակեցին ռուսական «Սպուտնիկ»  հեռուստաալիքը։ Նույն Ադրբեջանը Եվրամիության հետ ստորագրեց Ռուսաստանը շրջանցող  էներգետիկ  ծրագրեր իրականացնելու փաստաթուղթ։ Իրենք իրենց քայլերն անում են, ի՞նչ է՝ Ռուսաստանը իրեն դե՞մ է դուրս գալիս։ Ճիշտ հակառակը՝ աջակցում է։ Վախենալու այս քաղաքականությանը պետք է  դադարեցնենք։ «Եթե Ռուսաստանը չլինի՝ Թուրքիան կգա մեզ կուտի» տրամաբանությունը մեր պետությունն ուղղակիորեն կործանում է։ Բացահայտ երևում է, որ մենք քայլ առ քայլ կորուստներ ենք ունենում»։

Ստեփան Գրիգորյանն առաջարկում է կառավարությանը մտածել այդ մասին ու կտրուկ քայլեր անել․ «Այլապես եթե այսպես շարունակվի՝ մոտ ժամանակներս բավականին ծանր կլինի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում