
Երևանի «Փյունիկը» դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից։ Փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Փյունիկը» Քիշնևում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։
Հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 0։0։ Նույն հաշվով էր ավատտվել նաև Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպումը։ Մեր չեմպիոնը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։