Friday, 29 09 2023
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․

Մահ կամ հաղթանակ, պայքար հանուն ապագայի․ Այսօր՝ Քիշնևում․․․

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Երևանի «Փյունիկն» այսօր Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև տեղի ունեցած մրցավեճում դարպասի գրավում չէր արձանագրվել։ Այսօրվա խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Մասնավորապես, «Շերիֆի» հաղթանակի համար սահմանված է 1․52 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 4․1, իսկ «Փյունիկի» հաղթանակը՝ 7․8 գործակցով։ Հայաստանի չեմպիոնի Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար էլ սահմանված է 3․9 գործակից։ Մոլդովական թիմի դիմակայությունում հաղթելու գործակիցը 1․26 է։

«Մեր խնդիրն է` մեռնել կամ տանել մեր հաղթանակը: Մենք այդպես եք մոտիվացված: Պատասխան խաղում պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունը այդպիսին է: Թիմը պատրաստ է թե՛ տակտիկապես, թե՛ հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»: Նրանց հետ արդեն մեկ հանդիպում ենք անցկացրել, խորապես վերլուծել, ուսումնասիրել ենք: Մենք ունենք թիմային ոգի, մենք սիրում ենք հաղթել ու ձգտում ենք դրան, իսկ եթե պարտվում ենք, դա ընդունում ենք, քանի որ մենք պրոֆեսիոնալներ ենք: Մենք գիտենք` ինչպես պարտվել, ճիշտ հետևություններ անել ու առաջ շարժվել: Բայց մենք ցանկանում ենք ռիսկի գնալ ու ցույց տալ, թե ինչի ենք ունակ, հարձակվել, պաշտպանվել ու պրեսինգի դիմել: Էլ ի՞նչ պլան է պետք: Մենք գաղտնիքներ չունենք: Մեր գաղտնիքը` հարձակվել, պրեսինգի գնալ, նահանջել ու հաղթել: Ահա, թե որն է մեր խնդիրը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Վերջինս նշել է նաև, որ մոլդովական ակումբը տակտիկապես գրագետ ֆուտբոլ է ցուցադրում և ունի մի քանի ուժեղ կողմեր։

««Շերիֆը» խաղում է ուղղահայաց, կոմբինացիոն ֆուտբոլ: Խաղին դինամիկա են հաղորդում, արագ են գործում ու մտածում: Հիանալի ու անհատապես պատրաստված ֆուտբոլիստներ են հավաքված թիմում: Մի քանի ուժեղ կողմ ունեն և պետք նշեմ, որ արժանի մրցակից է: Տանը մենք կարող էինք և հաղթել, և պարտվել: Քիշնևում վտանգավոր խաղ է լինելու: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ պատասխան խաղում չենք խնայելու մեր առողջությունը հանուն հաղթանակի: Կարծում եմ` եթե որոշենք խաղալ բարձր պրեսինգով, այդպես էլ կարող ենք օգտագործել մեր հնարավորությունները, քանի որ կարողանում ենք այդ տակտիկայով խաղալ, մեզ մոտ դա լավ է ստացվում: Մեկ անգամ չէ, որ մրցակցին դրա համար պատժել ենք: Բայց այո՛, բարձր պրեսինգը իրենից ներկայացնում է վտանգ՝ բաց թողնել հակագրոհ: Բայց բարձր պրեսինգով նաև գոլ խփելու հնարավորություն ես ստանում», ավելացրել է Մելիքյանը: «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասի կարծիքով «Փյունիկի» արգելքը հնարավոր է հաղթահարել արագ և ագեսիվ ֆուտբոլ խաղալով։ «Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն ամենակարևոր խաղն է մեզ համար, ֆուտբոլիստները պետք է ներդնեն իրենց բոլոր ուժերը։ Կարծում եմ, կանցնենք Եվրոպա լիգայի հաջորդ փուլ: Ունենք խնդիրներ գրոհներն արդյունավետ ավարտելու հարցում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հուսամ, վաղը գոլ կխփենք։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չունենք, բոլորը պատրաստ են վաղվա հանդիպմանը։ Հուսով եմ մարզադաշտում շատ երկրպագուներ կլինեն և հիանալի մթնոլորտ կլինի վաղը»»,- ասել է Տոմասը:

Հիշեցնենք, որ պատմության ընթացում հայկական որևէ ակումբի չճի հաջողվել դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ։ «Փյունիկն» ունի իրական հնարավորություն պատմական հաջողության հասնելու։ «Շերիֆ»-«Փյունիկ» հանդիպումը կսկվի Երևանի ժամանակով 21-ին և կցուցադրվի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում