Ըմբշամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական կազմերը։
Եվ այսպես, Հայաստանի ազատ ոճի հավաքականում ընգրկված են Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):
Հունա-հռոմեական ոճի հավաքականի կազմում են․ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):